News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի  խմբակցություններն ու  պատգամավորական խումբն ուղերձով դիմել են Սփյուռքին եւ Հայաստանին՝ Հեռուստամարաթոն  2014 -ի առթիվ: «

Նոյեմբերի  27-ին կկայանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի հերթական հեռուստամարաթոնը: Այն նվիրված է Վարդենիս-Մարտակերտ ռազմավարական ճանապարհի կառուցման եզրափակիչ փուլին: Արցախը  Հայաստանին կապող երկրորդ ժամանակակից ճանապարհի շահագործման համար կատարվել է մեծածավալ աշխատանք: Խնդիր է դրված 2015թ-ին ավարտել մայրուղու ասֆալտապատումը:

 Ավելորդ է ասել, թե ինչ նշանակություն ունի Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը թե անվտանգության, թե Արցախի հյուսիսային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման համար:

 Այդ ծրագիրն ունի նաեւ քաղաքական եւ հոգեբանական նշանակություն: Իրականացնելով այն, հայ ժողովուրդը վերահաստատում է Արցախի հարցում իր արդարացի դիրքորոշումը, տեր կանգնում ազատագրված հայրենիքի հզորացման գործին:

 Հեռուստամարաթոնին մասնակցելու համար այս օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում է գտնվում Արցախի պատվիրակությունը` հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Այդպիսով խորհրդանշվում է Արցախ-Հայաստան-Սփյուռք միասնությունը:

Այդ միասնության ակունքն արցախահայության 1988թ. սկսած ազատագրական շարժումն է: Դա ոչ միայն պատիվ, այլեւ մեծ պատասխանատվություն է: Եւ մենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին պետք է մասնակցենք այդ պատասխանատվության գիտակցությամբ:

 Մենք դրանում չենք կասկածում եւ լիահույս ենք, որ նոյեմբերի 27-ին  հայությունն իր մասնակցությամբ եւ դրամական ներդրումներով եւս մեկ անգամ աշխարհին կներկայանա որպես ինքնուրույն վճիռներ կայացնող եւ դրանց լուծմանը հետամուտ ազգ, որը 21-րդ դարի մարտահրավերներն ընդունում է արժանապատվորեն եւ իր միասնությամբ հաղթահարում դրանք: Ասվածի վկայությունը պետք դառնա նախանշված ժամկետներում Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը»,- ասվում է  ուղերձում:

Այն ստորագրել են ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն», «Ժողովրդավարություն», «Հայրենիք» խմբակցությունները եւ «Արցախատուն» պատգամավորական խումբը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ