News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 25-ին պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ռիկսդագի նախագահ Ուրբան Ահլինի հետ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հայ-շվեդական հարաբերությունները առանձնանում են բաց եւ կառուցողական քաղաքական երկխոսությամբ եւ հարաբերություններն առավել ամրապնդելու պատրաստակամությամբ։

Զրույցի ընթացքում կարեւորվեց երկու խորհրդարաններում բարեկամության խմբերի գործունեությունը: Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ խորհրդարանական ձեւաչափը կարեւոր դեր է խաղում` միջպետական համագործակցության զարգացման համար, եւ խորհրդանշական համարեց, որ իր գլխավորած պատվիրակության կազմում է Հայաստանի Ազգային ժողովի` Շվեդիայի հետ բարեկամության խմբի նախագահ Սամվել Ֆարմանյանը։

Ուրբան Ահլինն ու Էդվարդ Նալբանդանը կարեւորեցին միջազգային կազմակերպությունների եւ դրանց խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում համագործակցության սերտացումը։

Շվեդիայի խորհրդարանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից մտքեր փոխանակեցին` տարբեր ոլորտներում փոխհարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ։

Հանդիպմանը արծարծվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին առնչվող հարցեր։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ ուկրաինական ճգնաժամի եւ դրա հանգուցալուծման ուղիների, Միջին Արեւելքում տեղի ունեցող զարգացումների, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ընթացող բանակցային գործընթացի շուրջ։

Ռիկսդագում Հայաստանի արտգործնախարարի պատվին աշխատանքային ճաշ կազմակերպվեց, որին ներկա էին խորհրդարանի փոխնախագահ Էսաբել Դինգիզյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդը եւ տարբեր կուսակցություններ ներկայացնող հանձնաժողովի անդամներ, որոնց հետ մտքեր փոխանակվեցին երկկողմ հարաբերությունների, մի շարք տարածաշրջանային խնդիրների շուրջ։

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է խորհրդարանական դիվանագիտությունը` որպես երկրների եւ ժողովուրդների միջեւ համագործակցության գործուն ձեւաչափ:

Պատգամավորների հետ հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ