News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Միգրանտների համար աշխատանքային արտոնագիրը 1,2 հազար ռուբլուց կթանկանա մինչեւ 4 հազար ռուբլի, հայտնում է «Ինտերֆաքսը»: Մոսկվայի քաղաքային դուման համապատասխան օրինագիծն ընդունել է առաջին ընթերցմամբ:

«Ըստ էության, միգրանտների համար արտոնագիրը ֆիզիկական անձանց եկամտահարկի կանխավճարն է», - հայտարարել է Մոսկվայի տնտեսական քաղաքականության եւ զարգացման վարչության պետ Մաքսիմ Ռեշետնիկովը:

Ռեշետնիկովը հստակեցրել է, որ աշխատանքային արտոնագրի նոր չափը հաշվի առնելով՝ շրջանային գործակիցը կկազմի 2,55: Աշխատանքային արտոնագրի արժեքի որոշումն ընդունվել է այն ոլորտների միջին աշխատավարձի հիման վրա, որոնցում զբաղված են միգրանտները՝ առեւտուր, շինարարություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ