News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցումը հայոց բանակը բարոյալքելու նպատակ ուներ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

«Ծանր է, որ մեր օդաչուների դիակները մոտավորապես տասը օր գտնվեցին բաց երկնքի տակ: Ես կարծում եմ, որ այս հանգամանքը եւս պատահական չէ: Խնդիր է դրված բարոյալքելու մեր բանակը: Վստահ եղեք, որ ամեն մի զինվորականի համար, առհասարակ հայ մարդու համար, շատ ծանր է այն երեւույթը, որ աչքիդ առաջ երեւում է զինակիցներիդ դիերը, իսկ դու չես կարողանում մոտենալ եւ վերցնել: Ամեն րոպեն, ամեն օրը որ անցնում էր, բարոյապես մեծ հարված էր մեր բանակին, մեր զինվորականությանը: Բարեբախտաբար, վերջապես մերոնք առիթից օգտվելով կարողացան իրենց ուժերով, այսինքն մենք՝ հայերս, մեր ուժերով կարողացանք մեր պատիվը փրկել»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: 

Սեֆիլյանի խոսքով՝ այսօր հայկական բանակը միակ հաստատություն է, որը կարող է Հայաստանին հետ պահել ինքնիշխանության կորուստից, ինչի պատճառով էլ գտնվում է Ադրբեջանի թիրախում: 

«Ինչքան էլ մենք քննադատում ենք մեր բանակին, թերությունները բարձրաձայնում, սակայն չի նշանակում, որ մեր բանակը կորցրել է իր ամբողջ առաքելությունը: Բարեբախտաբար, մեր բանակը կարող է կանգնեցնել այս անիվը, որը տանում է մեզ դեպի անդունդ, դեպի ինքնիշխանության կորուստ, ինչպես նաեւ հակառակը պտտացնելու եւ կարճ ժամանակում մեր երկիրը զարգացման հունի մեջ դնելու կարողություն ունի: Սա է պատճառը, որ այսօր մեր բանակը հարվածի տակ է»,- ասաց Սեֆիլյանը:

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարի կարծիքով, այնուամենայնիվ, հայոց բանակը ինքնամաքրման խնդիր ունի:

«Առհասարակ մեր բանակը արմատական փոփոխության է ենթակա, սակայն այսօր անհրաժեշտ է նվազագույնը բարոյահոգեբանական փոփոխություն, որը հիմնականում վերաբերում է կադրայինին: Այնտեղ այնպիսի կերպարներ կան, որոնց չլինելը բանակի ներսում հօգուտ բանակի եւ ժողովուրդ-բանակ սերտացմանը կլինի»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սեֆիլյանը՝ չցանկանալով կոնկրետ անուններ տալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի սադրանքները չպետք է անհետեւանք մնան. Ստեփան Դեմիրճյան
Նրա խոսքով՝ եթե մենք խաղաղության ենք ձգտում, իհարկե, դա չի նշանակում, որ պետք է տանենք Ադրբեջանի սադրանքները...
Քառօրյա պատերազմում եւ դրան հաջորդած օրերին վիրավորվել է 159 զինծառայող. գնդապետն ամփոփում է 2016-ը
Հոսպիտալներում գրանցվել է մահվան երեք դեպք...
Փորձագետ. Շուտով ադրբեջանական «հաղթանակների» ցանկում կարող է Բուենոս Այրեսն էլ հայտնվել
Պնդելը, որ Ջերմուկից կրակ է բացվում Նախիջեւանի տարածքի վրա՝ առնվազն նշանակում է ստորագրել սեփական աշխարհագրական անգրագիտության տակ...
Խոցված ուղղաթիռի դեպքից հետո պաշտոնից ազատումներ են եղել. Պնախարար
Նրա խոսքով՝ մեղքի ավելի մեծ բաժինը եղել է հակառակորդինը: «Քրեական գործ է հարուցվել, որն ընթացքի մեջ է: Իսկ անհամաչափ պատասխանը միշտ էլ եղել են եւ շարունակում են»,- նշեց նախարարը...
Ուղղաթիռի խոցումն ապացուցեց, որ ԵՏՄ-ն մեր անվտանգությունը չի ապահովում. կարծիք
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանը, սակայն, կարծում է, որ քննարկումները ոչինչ չէին տա, առավել եւս «Հայաստանում տնտեսական գիտելիքներով փայլող մարդիկ չկան»…
Ուղղաթիռի խոցումը տեսագրած ադրբեջանցի զինվորը պատժվել է
Նրա նկատմամբ լուրջ քայլեր են ձեռնարկվել: Պարզապես կա տեղեկություն, որը մենք չենք կարող բարձրաձայնել, եւ խնդրում ենք ըմբռնումով մոտենալ…
Ամենաշատ