News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուսումնասիրվել են Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի մոտակայքում ջրատար խողովակները փոխելու հետ կապված ԶԼՄ-ների հրապարակումները:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի ղեկավարն իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց համապատասխան հիմքերի «Ագաթ 777» ՍՊ ընկերությանը Աշտարակ քաղաքը սնող «Արտաշավանի» ջրատարի փոխարինման համար ճարտարապետահատակագծային առաջադրանք եւ շինարարության թույլտվություն տրամադրելով, առերեւույթ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչը առերեւույթ էական վնաս է պատճառել պետության օրինական շահին:

«Ագաթ 777» ՍՊ ընկերության տնօրենն, իր հերթին, «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի հետ կեղծ ամսագրման եղանակով առերեւույթ կեղծել են իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող  համաձայնագիրը` կեղծողների կողմից այն օգտագործելու նպատակով:

ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչությունը, նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից նախապատրաստված նյութերն առերեւույթ քրեական գործ հարուցելու հիմքեր են պարունակում, որոշում է կայացրել ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի ու «Ագաթ 777» ՍՊ ընկերության տնօրենի կողմից իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցել քրեական գործ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ