News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եվրասիական միությունում Հայաստանը փողերի լվացման վայր կարող է դառնալ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստին Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության Թեւան Պողոսյանը:

Ղազախստանից, Բելառուսից եւ Ռուսաստանից ներդրումների գումարները կարող են հարաբերականորեն ավելի խոշոր լինել, սակայն կամ մի խնդիր. այդ երկրերում ձեւավորվող գումարները ոչ այդքան մաքուր են: «Այս վտանգավոր ուղղության մեջ հակակշիռ մտնցելու միակ եղանակը Եվրամիության հետ համագործակցության խորացումն է: Սակայն ԵՄ-ն դժվարանում է ինչ-որ բան ասել, քանի դեռ հստակ չլինեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ընթացակարգերը, ընդ որում ոչ թե թղթի վրա, այլ գործողության մեջ: Այս միության մնացած երեք անդամների հետ մեր հարաբերությունների պրակտիկան շատ բան ցույց կտա: Նրանցից յուրաքանչյուրն ապացուցեց, որ ղեկավարվում է բացառապես սեփական շահերով: Նշանակում է, մենք նույն կերպ պետք է գործենք», - նշեց Պողոսյանը:

Սակայն չնայած նրա ջանքերին, հանձնաժողովը 5 «կողմ» եւ 2 «դեմ» ձայներով սատարեց պայմանագիրը: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի վավերացումը Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի խորհրդարաններում սպասվում է դեկտեմբերին: Ակնկալվում է, որ Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ կդառնա 2015թ. հունվարի 1-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ