News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատական նիստին այսօր՝ նոյեմբերի 26-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Վաղինակ Մկրտչյանին։

Ռուբեն Բալոյանը հայտարարեց, որ միջնորդություն ներկայացնելու հիմք է այն, որ նախորդ դատական նիստին դատավորը մերժեց Վարդան Պետրոսյանի սթափության վիճակի վերաբերյալ՝ քրեական գործում առկա եւ պաշտպանի կողմից դատարանին տրամադրված արձանագրություններով դատաձեռագրաբանական եւ դատափաստաբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին իր միջնորդությունը։

Ըստ պաշտպանի՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանն այդ կերպ բացահայտ պաշտպանում է ամբաստանյալ Վարդան Պետրոսյանին։

«Տուժող կողմի համար անընդունելի է սթափության վիճակի մասին դատաձեռագրաբանկան եւ դատափաստաբանական համալիր փորձաքննություն անցկացնելու դեմ դատախազի ներկայացրած առարկությունը եւ դատավորի մերժումը։ Տուժող կողմի մոտ առաջացավ կասկած, որ մեղադրողի եւ տուժող կողմի միջեւ համաձայնություն կա՝ կոծկել խմածության փաստը»,- նշեց Բալոյանը։

Նիկոլայ Բաղդասարյանը եւս միացավ դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը, սակայն դրա համար ներկայացրեց այլ հիմքեր։

Դատավորը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ ասաց, որ մերժում է միջնորդությունը։

Այսօր դատական նիստին ներկա են տուժող կողմի իրավահաջորդներ Արթուր Հակոբյանը եւ Նաիրա Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ