News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Համակուրսեցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված 39-ամյա Մհեր Ենոքյանի «Դեպի ցմահ ազատություն» երկլեզու (հայերեն, անգլերեն) գիրքը այսօր՝ նոյեմբերի 26-ին, հանձնվեց ընթերցողի դատին:

«Թեեւ մենք հրապարակել ենք ընդամենը մեկ պատմվածք, բայց թեման շատ խորունկ է, ունի հոգեբանական շատ շերտեր: Մհերի դեպքը մեր ժամանակների ամենակարկառուն փաստերից մեկն է, երբ որ մարդը, լինելով ազնիվ գրող, ինչ-ինչ պայմաններից ելնելով բանտում է, բայց շարունակում է ստեղծագործել՝ չկորցնելով իր հասարակություն վերադառնալու հույսն ու հավատը»,- ասաց  «Հայաստան» հրատարակչության ղեկավար Վահագն Սարգսյանը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը, վերհիշելով Մհեր Ենքոյանի հետ իր հանդիպումը, նշեց, որ ինքը խոստում է տվել Մհերին եւ մինչեւ վերջ պահելու է այն:

«Երբ Մհեր Ենոքյանը իր բանտակից ընկերոջ հետ երկրորդ անգամ փախել էր բանտից, հետո իրեն վնասել, ես գնացի տեսա իրեն եւ նրան մի բան խոստացա, որի մասին անընդհատ հիշում եմ: Ես ասացի, որ երբ զգամ, որ այլեւս հույս չկա, ես խոստանում եմ քեզ ասել»,- ասաց Ավետիք Իշխանյանը՝ ավելացնելով, որ ինքը դեռ հույս ունի:

Համաշխարհային ճանաչում ունեցող մեցցո-սոպրանո Աննա Մայիլյանն էլ կարեւորեց այն հանգամանքը, որ մեզանից, յուրաքանչյուրը չնայած իր խնդիրներին, պետք է իմանա այս մարդկանց մասին եւ երբեք չմտածի, որ իր հետ նման բան չի կարող լինել: 

«Այնպես, ինչպես ապրում են այս տղաները, պետք է իմանան բոլորը՝ ոչ միայն այստեղ հավաքվածները, այլեւ կուզենայի, որ իրենց մասին պատմող ֆիլմը ցուցադրվեր նաեւ բուհերում: Երիտասարդությունը եւ բոլորս պետք է իմանանք, որ ամեն վայրկյան յուրաքանչյուրիս հետ նման բան կարող է պատահել, եւ երբեք վստահ չենք կարող լինել, որ եթե իրենց հետ է կատարվել, ուրեմն մեզ հետ չի կարող տեղի ունենա»,- ասաց  Աննա Մայիլյանը։

 «Դեպի ցմահ ազատություն» գրքի շնորհանդեսին ներկա էր նաեւ Մհեր Ենոքյանի մայրը, որը խորին շնորհակալություն հայտնեց բոլորին եւ նշեց, որ իր որդուն կամքի ուժն է օգնում շարունակել ստեղծագործել:

«Նրա մեծ հոգու տեր լինելը, նրա պարզ, ազնիվ, կյանքով լի լինելը, գեղեցիկ ապրելու ցանկությունը՝ մինչեւ ճակատագրից շեղվելը եւ դրանից հետո ,ապացուցում է, որ նա իսկապես կամք ունի եւ ամեն դեպքում պայքարում է, եւ իր անցած այդ դաժան ճակատագիրը հաղթահարելով՝ իր մտքերը փոխանցում  դրսում ազատության մեջ գտնվող մարդկանց»,- ասաց Մհեր Ենոքյանի մայրը՝ տիկին Վարդուհի Օհանյանը։ 

«Դեպի ցմահ ազատություն» գիրքը Մհեր Ենոքյանի հեղինակած չորրորդ գիրքն է:

Նշենք, որ Մհեր Ենոքյանը 1996թ. դատապարտվել է մահապատժի` մեղադրվելով համակուրսեցու`սպանության մեջ /ՀՀ Քր.Օր.-ի 99-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետեր/: ՀՀ նախագահի 2003թ. հրամանագրով` ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման: Ենոքյանն իրեն մեղավոր չի ճանաչել դատարանում, տվել է միևնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել սպանությունը` մինչ մյուս ընկերը փորձում էր սպանել նրան: Գործով մյուս մեղադրյալը, ի դեպ, արդեն ազատության մեջ է: Վերջինը դատապարտվել էր նույն հոդվածով, սակայն 15 տարի ազատազրկման: Հենց նրա վերջին ու փոփոխված ցուցմունքն էլ դատարանի կողմից համարվել էր արժանահավատ, ըստ որի սպանությունն ունեցել է կանխամտածված ու շահադիտական բնույթ: Մհեր Ենոքյանը խցակցի` նունպես ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի հետ երկու անգամ դիմել է փախուստի ՔԿՀ-ներից 2004 և 2009 թթ.:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ