News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Բարձրագույն կրթության ապագան» Բոլոնյան գործընթացի հետազոտողների համաժողովին մասնակցելու նպատակով Ռումինիայում գտնվող ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նոյեմբերի 25-ին ՀՀ դեսպանությունում հանդիպումներ ունեցավ Բուխարեստի համալսարանի հայոց լեզվի դասախոս, դոկտոր Աիդա Մարկոսյանի եւ միջպետական կրթաթոշակներով Ռումինիայի բուհերում սովորող հայ ուսանողների հետ:

ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, կարեւորելով հայերենի ուսուցումը Ռումինիայում հայագիտության խթանման տեսակետից, ինչպես նաեւ բարձր գնահատելով դոկտոր Աիդա Մարկոսյանի ներգրավվածությունն այդ գործում, մասնավորապես ռումինախոսների համար Հայոց լեզվի դասագրքի հրատարակումը` նախարար Աշոտյանը պատրաստակամություն հայտնեց այսուհետ եւս շարունակելու աջակցությունը հայերենի դասընթացներին թե՛ Բուխարեստի, թե՛ Կլուժի համալսարաններում, որի շրջանակներում այս տարի բացվել եւ գործում է հայագիտության ինստիտուտը:

Ուսանողների հետ հանդիպման ժամանակ նախարար Աշոտյանը ներկայացրեց այն գերակայությունները, որ Հայաստանն ակնկալում է միջպետական կրթական ծրագրերից եւ պատասխանեց ուսանողների հարցերին:

Երեկոյան նախարար Աշոտյանն այցելեց Բուխարեստի Հայոց կենտրոն եւ հանդիպում ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին կրթական ոլորտի, ուսանողների փոխանակման, հայերենի ուսուցման եւ հայագիտության զարգացման հետ կապված հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ