News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկյան «Nonesuch Records» ստուդիան հայտարարել է դաշնակահար Տիգրան Համասյանի «Mockroot» անվանումով նոր ալբոմի թողարկման ժամկետը. սկավառակը լույս կտեսնի 2015թ. հունվարի 27-ին: Այս մասին տեղեկանում ենք «Nonesuch Records»-ի պաշտոնական կայքից:

«Mockroot» ալբոմում ներառվելու են Համասյանի ստեղնաշարային գործիքների կատարումները, վոկալ եւ հնչյունային էֆեկտներ: Նաեւ նվագում են Սեմ Մինեյը՝ էլեկտրական բաս-կիթառ եւ Արթուր Հնաթեքը՝ թմբուկ եւ էլեկտրոնային գործիքներ: Ալբոմում ընդգրկվելու են Համասյանի գրած երեք նոր ստեղծագործություններ, ինչպես նաեւ ավանդական հայկական «Կարս 1» եւ «Կարս 2. դարերի վերքեր» երգերի՝ դաշնակահարի գործիքավորումները: Ներկայում Համասյանն իր տրիոյի հետ համերգներով շրջագայում է Եվրոպայում:

NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ամերիկյան «Nonesuch Records» ստուդիան 2015 թվականի սկզբին թողարկելու է ջազային դաշնակահար Տիգրան Համասյանի «Mockroot» անվանումով ալբոմը:

Թեեւ ծնունդով Գյումրիին Տիգրան Համասյանը կրթություն է ստացել որպես դասական եւ ջազային երաժիշտ, նրա երաժշտության մեջ ազդեցության լայն սպեկտր է զգացվում, այդ թվում՝ հայկական ժողովրդական երաժշտության, ռոքի, բիթբոքսի, պոեզիայի եւ այլն:

Վերջին տասնամյակում նա չորս ալբոմ է թողարկել, որոնք ճանաչվել են քննադատների կողմից: Մշտապես շրջագայելով՝ նա բազմաթիվ երկրպագուների է նվաճել, ինչպես նաեւ արժանացել այնպիսի վարպետների գովասանքին, ինչպիսիք են Չիկ Կորեան, Հերբի Հենքոքը եւ Բրեդ Մելդաուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ