News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բոլիվուդի աստղ դատապարտվել է ազատազրկման՝ սրբապղծության համար: Նույն մեղադրանքով պատժվել է նաեւ երկրում խոշորագույն մեդիախմբի սեփականատերը, հեռուստաալիքներից մեկի առավոտյան եթերում մի տեսանյութի համար, հաղորդում է «Վեստին»:

Աղբյուրի փոխանցմամբ՝  Geo TV հեռուստաալիքի առավոտյան շոուին դերասանուհի Վինա Մալիքը մասնակցել է ամուսնու հետ: Նրանք պարել են ուղիղ եթերում, իսկ սիֆիական երաժիշտները կատարել է կրոնական երգ Մուհամեդ մարգարեի դստեր հարսանիքի մասին: Պակիստանի դատարանն այդ թողարկումը սրբապղծություն է համարել: Մեդիախմբի սեփականատերը, կինոաստղ Վինա Մալիքը, նրա ամուսինը եւ հեռուստահաղորդավարը դատապարտվել են 26-ական տարվա ազատազրկման:

NDTV-ի հաղորդման համաձայն՝ դատարանի որոշումը կյանքի չի կոչվի: Բանն այն է, որ Գիլգիթը հավակնում է առանձին նահանգ դառնալ, բայց իշխանությունները դա չեն ճանաչում: Գիլգիթ-Բալթիստանի շրջանը Քաշմիրի նահանգի կազմում է, որը տարածքային վեճի առարկա է Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ:

Այդ գործով անցնող 4 անձինք պետք է նաեւ 1,3 մլն ռուփի (մոտ 13 հազար դոլար) տուգանք վճարեն: Բացի այդ, դատարանի որոշմամբ՝ նրանք պարտավոր են ազատվել այդ շրջանում անշարժ գույքից ու հանձնել անձնագրերը: Հայտնի է նաեւ, որ հեռուստահաղորդավարն ու մեդիա հոլդինգի ղեկավարը ներողություն են խնդրել բոլորից, ում հնարավոր է, վիրավորել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ