ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն, այսօր՝ նոյեմբերի 26-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովին` պաշտոնավարման ավարտի կապակցությամբ եւ սահմանապահ վարչության նորանշանակ պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովին:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալական խոսքեր է ուղղել գեներալ-լեյտենանտ Վ.Վլասովին եւ հաջողություններ մաղթել սահմանապահ վարչության պետի պաշտոնում նշանակված գեներալ-մայոր Վ.Բիրյուկովին: