News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Պն. Անտոնիո Գութերեշը հանդես է եկել ուղերձով՝ «Պաշտպանելով իրավունքները եւ պահպանելով մանկությունը. աշխատենք միասին երեխաների ամուսնության դեմ» թեմայով «16 օրյա ակտիվիզմ ընդդեմ սեռական եւ գենդերային բռնության» քարոզարշավի մեկնարկման առթիվ:

Ստորեւ ներկայացնում ենք նրա խոսքը.

«2014թ.-ի նոյեմբերի 25-ին Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակը մեկնարկեց «16 օրյա ակտիվիզմ ընդդեմ սեռական եւ գենդերային բռնության» քարոզարշավը, որ կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 10-ը: Այս տարի ՄԱԿ ՓԳՀ-ն որպես քարոզարշավի թեմա ընտրել է «Պաշտպանելով իրավունքները եւ պահպանելով մանկությունը. աշխատենք միասին երեխաների ամուսնության դեմ»:

Չնայած երեխաների ամուսնության վերաբերյալ ճշգրիտ տվյալներ ձեռք բերելը հեշտ չէ, քանի որ ստույգ տեղեկատվությունը բացակայում է, այնուամենայնիվ, նախնական տվյալների համաձայն  ամուսնացող անչափահաս երեխաների թիվը մեծ է. ամեն տարի մոտ 15 միլիոն 18 տարեկանից ցածր տարիքի աղջիկ ամուսնանում է:  

Երեխաների ամուսնություն իրականացվում է շատ երկրներում, որտեղ ՄԱԿ ՓԳՀ գործունեությունը առկա է, մասնավորապես Ասիայում, Աֆրիկայում, Միջին Արեւելքում եւ հյուսիսային Աֆրիկայում: Որոշ տեղահանված անձինք կրել են երեխաների ամուսնության փորձն իրենց վրա նախքան իրենց բնակավայրերից փախչելը: Այս ավանդույթը շարունակվում է մինչ օրս: Այլք կարծում են, որ նրանք գոյություն ունեցող ճնշման եւ անվտանգության պատճառով քիչ հնարավորություններ ունեն եւ այդ իսկ պատճառով ամուսնությունը դիտարկվում է որպես երեխաների պաշտպանության եւ տնտեսական ծանր կացության թեթեւացման միջոց:

Վաղ տարիքում ամուսնանալը ցավագին ազդեցություն է ունենում երեխայի կյանքում: Իհարկե, տղաների շրջանում նույնպես լինում են վաղ ամուսնություններ, երբ նրանք ստիպված են լինում թողնել ուսումը եւ ընտանիքի բեռն վերցնել ուսերին, բայց խնդրի հետ մեծամասամբ բախվում են աղջիկները: 18 տարեկանից ցածր աղջիկները ոչ ֆիզիկապես, ոչ էլ բարոյապես պատրաստ չեն կին կամ մայր դառնալու: Նրանք առավել խոցելի են տնային բռնության, կամ  սեռական եւ գենդերային բռնության ենթարկվելու առումով, հատկապես եթե ամուսինը մեծահասակ մարդ է:

Ամուսնացած աղջիկներին հաճախ արգելում են գնալ դպրոց. Նրանց ընտանիքի անդամները սկսում են չտեսնել դպրոցի օգտավետությունը նրանց ամուսնությունից անմիջապես հետո: Այդպիսով ամուսնացած աղջիկները ոչ միայն զրկվում են դպրոց հաճախելու եւ ընկերների հետ շփվելու հնարավորություննից, այլ նաեւ առավել կախված են դառնում իրենց ամուսիններից, ովքեր շահագործում են նրանց եւ սահմանափակում ապագա հնարավորությունները:

Անչափահաս աղջիկները, ովքեր հղիանունում են, մայրական մահացության առավել ռիսկի տակ են հայտնվում, ինչպես նաեւ այլ բարդությունների առջեւ են կանգնում հղիության եւ ծննդաբերության ժամանակ: Իրենք հենց երեխա լինելով եւ գիտելիք ու փորձ չունենալու պատճառով այդ աղջիկները հաճախ ի վիճակի չեն լինում պատշաճ խնամելու եւ դաստիարակելու իրենց երեխաներին, խոցելի դարձնելով նրանց հիվանդությունների հանդեպ: Սովորաբար երեխաների ամուսնությունը չի գրանցվում օրինական ճանապարհով. Դա դժվարություն է առաջացնում նրանց ծննդի գրանցման գործընթացում, ինչպես նաեւ լրացուցիչ ռիսկեր եւ խնդիրներ առաջացնում:

Ողջ աշխարհում գոյություն ունեցող ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակները 16 օրյա քարոզարշավի առթիվ հավաքել են երեխաներից նկարներ եւ պատմություններ, որոնք պատկերում են երեխաների ամուսնության վերաբերյալ իրենց կարծիքները, վախերը եւ փորձը: Ուղերձի ճնշող մեծամասնությունն արտահայտում էր այն, որ երեխաները չեն ցանկանում ամուսնանալ, նրանք ուզում են վայելել իրենց մանկությունը,  շարունակել դպրոց հաճախել, եւ բացի այդ նրանք վախենում են ոտնձգությունների ենթարկվելուց: Նշված պատմությունների եւ նկարների կազմը քարոզարշավի ընթացքում կցուցադրվի Գլխամասային գրասենյակում:

Ես տպավորված եմ նրանից, թե ինչպիսի ոգեւորվածությամբ է ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատակազմը ընդգրկվել այդ կարեւոր քարոզարշավում, բացի այդ ես հավանություն եմ տալիս գործունեության այն լայն շրջանակին, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածության մակարդակն այդ առանցքային հիմնահարցի վերաբերյալ: Հաշվի առնելով, որ երեխաների ամուսնության փաստն արդեն իսկ արմատավորված փորձ է, ՄԱԿ ՓԳՀ-ն իրազեկվածութւյան մակարդակը գոյություն ունեցող ռիսկերի մասին բարձրացնելու, ինչպես նաեւ դպրոցներում երեխաների սովորելու անհրաժեշտության եւ ամուսնությունը հետաձգելու համար պետք է շարունակի իր աշխատանքը սերտորեն համագործակցելով համայնքների, համայնքային ղեկավարների, առողջապահության եւ կրթութայն ոլորտների աշխատակազմերի հետ:

Մենք պետք է ջատագով լինենք կառավարության հետ համատեղ, որպեսզի օրենքով արգելվի երեխաների ամուսնությունը: Երեխաների ամուսնությունը կանխարգելելու համար անհրաժեշտ է կազմակերպել մասնագիտական ուսուցման եւ հմտությունների դասընթացներ, ինչպես նաեւ եկամուտների ձեւավորման միջոցառումներ իրենց ընտանիքների համար: Շնորհիվ սեռական եւ գենդերային պատկանելիությամբ պայմանավորված բռնության եւ ուժերի հարաբերության միջեւ եղած կապի, կանանց հզորացումը կարեւոր միջոցառում է համարվում աղջիկների իրավունքները պաշտպանելու համար: Վաղ տարիքում ամուսնացած աղջիկներին աջակցություն տրամադրելը նույնպես առանցքային է համարվում:

Երեխաների ամուսնությունը խախտում է իրավունքները եւ մերժում հնարավորությունները: Ի լրումն երեխաների ամուսնության ռիսկի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելուն, ես մեծապես խրախուսում եմ ողջ աշխատակազմին օգտագործել «16-օրյա Ակտիվիվիզմ» քարոզարշավը  համայնքների հետ սերտորեն համագործակցելու համար: Այն հնարավորություն կտա պաշտպանելու աղջիկների իրավունքները եւ խթանել նրանց կրթություն ստանալու իրավունքը, եւ արդյունքում նրանց առավել վառ ապագայի հնարավորություն տալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ