News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ղազախստանում պետական ծառայողներին նվերներ տալու կանոններ են մշակում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով երկրի պետական ծառայության եւ կոռուպցիայի դիմագրավման հարցերով գործակալության նախագահ Քայրաթ Քոժամժարովի հայտարարությունը:

«Արդեն  պետական ծառայողների եւ ղեկավարների համար շահերի բախումը կանխելու պրակտիկա կա՝ կապված նվերներ ստանալու հետ»,-ասել է նա:

Քայրաթ Քոժամժարովը հայտարարել է, որ բարձրաստիճան պաշտոնյաների համար կսահմանափակվի ինչ-որ ծառայությունների դիմաց նվերներ ստանալու պրակտիկան:

Դա կլինի առաջին փաստաթուղթը, որտեղ կնշվեն մանրամասն պայմանները: Մինչ այդ պաշտոնյաների գործունեությունը կարգավորվում էր երկրի օրենսդրությամբ եւ պետծառայողի օրենսգրքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ