News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղում բնակվող 3-րդ կարգի հաշմանդամ, 52-ամյա  ազատամարտիկ Մկրտիչ Սուքիասյանին Երևանի «Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ը դատի է տվել՝ պահանջելով 2012թ. հուլիսի 28-ին սրտի վիրահատության համար չվճարված 1 մլն 630 հազար դրամը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Մկրտիչ Սուքիասյանը՝ նշելով, որ երկու տարի առաջ վիրահատությունից կատարված հետո Պաշտպանության նախարարությունը փոխանցել է վիրահատության արժեքի 2 մլն 630 հազար դրամից միայն 1 մլն դրամը։

«2 տարի առաջ  վիրահատությունից առաջ ասեցի, որ գումար չունեմ, արցախյան պատերազմի մասնակից եմ, զինհաշմանդամ, ինձ հարցրեցին, թե վիրահատություն անելու դեպքում կդիմե՞ք պաշտպանության նախարարություն, որ փոխհատուցեն, ասեցի՝ կդիմեմ, իրենք էլ տարան վիրահատարան։ Վիրահատությունից հետո գնացի Պաշտպանության նախարարություն, իրենք ասացին, որ 1 մլն դրամից ավելի չեն կարող փոխհատուցել եւ մինչեւ վիրահատությունը պետք է ներկայացնեի դիմում, որ իրենք որոշում կայացնեին»,-պատմեց ազատամարտիկը՝ նշելով, որ հիվանդանոցում խոստացել էին իր հարցը քննարկել եւ որպես ազատամարտիկի զեղչեր անել, սակայն ոչինչ չեն զեղչել։

Մկրտիչ Սուքիասյանի խոսքով՝ 2013թ. նոյեմբերի 22-ին հիվանդանոցից իրեն տեղեկացրել են, որ դիմելու են դատարան` մնացած գումարը բռնագանձելու համար։ Երկու ամիս առաջ ԴԱՀԿ աշխատակիցները, ազատամարտիկի խոսքով, եկել են իրենց տուն, պարզել, որ իր անվամբ ոչինչ չկա գրանցված։

«Դատարան են դիմել, որ գումարը բռնագանձեն, բայց ոչ տուն ունեմ, ոչ գույք ունեմ, ոչ հողատարածք, 4 տարեկան անչափահաս երեխա եմ պահում, չեմ աշխատում, որտեղի՞ց վճարեմ այդքան գումարը»,- վրդովված պատմեց ազատամարտիկը՝ նշելով, որ եղբոր տղաների տանն է ապրում կնոջ եւ 4-ամյա որդու հետ։

Դատարանը որոշել է Մկրտիչ Սուքիասյանին վիրահատելու գումարը բռնագանձել նաեւ նրա կնոջից, որը դեռ հայրական տանն է գրանցված, եւ հորեղբոր տղայից, որը նրան ուղեկցել է վիրահատության։

«Հիմա թշնամի են ինձ հետ դարձել, թե մի տուն ունենք, մի այգի ունենք, դա էլ պիտի բռնագրավեն, ո՞ւմ էր պետք քո հայրենիքի համար կռվելը»,- պատմեց հուսահատված ազատամարտիկը։

Ազատամարտիկը նշեց, որ վիրահատությունից հետո իր հաշմանդամության կարգը 3-րդից 2-րդ պիտի դառնար, բայց իրեն մերժում են մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնում։

«Չեմ կարողանում աշխատել վիրահատությունից հետո, թոշակով ենք ապրում՝ 65 000 դրամով, բայց 4 տարեկան երեխա ունեմ, էլ չասած դեղերի գումարը, որն անընդհատ օգտագործում եմ։ Իմ երեխեն մեղավոր չի, որ այսպես է դասավորվել իմ կյանքը»,-ասաց Մկրտիչ Սուքիասյանը։

Նշենք, որ ազատամարտիկը դիմել է Պաշտպանության, Առողջապահության եւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություններ, սակայն մինչեւ հիմա ոչ մի դրական պատասխան չի ստացել։

Ազատամարտիկից 1 մլն 630 հազար դրամ գումար բռնագանձելու քաղաքացիական հայցի քննությունը տեղի կունենա Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանում դեկտեմբերի 4-ին։

Նշենք, որ Մկրտիչ Սուքիասյանը արցախյան պատերազմի տարիներին կռվել է տարբեր ջոկատներում, վիրավորվել է, դարձել 3-րդ կարգի հաշմանդամ։ 1992թ. անդամագրվել և կռվել է Վազգեն Սարգսյանի «Արծիվ մահապարտների» գումարտակում:

Հայաստանի և Արցախի նախագահների կողմից պարգևատրվել է «Արիության», «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ», «Վազգեն Սարգսյան» և այլ մեդալներով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ