News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական»  (HDP) կուսակցության կին պատգամավոր Սեբահաթ Թունջելը  երկրի խորհրդարան է ներկայացրել Թուրքիայում տեղի ունեցած կոտորածները ճանաչելու եւ ներողություն խնդրելու օրինագիծ։

Թուրքական Sondakika կայքի փոխանցմամբ՝ «Ժողովուրդների դեմոկրատական»  կուսակցության պատգամավոր Սեբահաթ Թունջելի կողմից խորհրդարան ներկայացված օրինագծի մեջ նշվում է, որ Թուրքիայի նախագահը պետության կողմից խորհրդարանում պետք է պաշտոնապես ներողություն խնդրի, հաջորդ օրը գնա իրադարձության վայրը եւ այնտեղ կարդա ներողության տեքստը։

«Պաշտոնապես ներողություն խնդրելուց հետո մեկ տարվա ընթացքում  պետք է խորհրդարանում ստեղծված հատուկ հանձնաժողով ստեղծել եւ այդ թեմայի հետ կապված պետության բոլոր արխիվները բացել»,-նշվում է օրինագծում։

Նշվում է, որ այս օրինագիծը եթե հաստատվի, ապա դրանով Թուրքիան ճանաչելու է նաեւ Հայոց ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ը նշի որպես սգո օր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ