News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքի քրիտոնյաների գերեզմաններից մեկի պահակ Օզգյուներ Քըլըչերը հայտնել է, թե երկու տարի է, ինչ գերեզանի հարեւանությամբ գործող հարսանյաց միջոցառումների սրահն իրենց աղբը թափում է գերեզմանի տարածքում։

Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթին դիմած Օզգյուն Քըլըչերը պատմել է, որ արդեն 110 տարի կլինի, որ իրենց ընտանիքի անդամները հսկում  եւ պահպանում են Դիրաբեքիրի քրիստոնյաների գերեզմաններից մեկը։ «Գերեզմանում հանգչողների բարեկամները Դիարբեքիրում չեն, նրաք գերեզմանները թողել են Աստծո հույսին։ Ես եմ պատասխանատվություն կրում դրանց համար։ Երբ բարեկամները գան, ի՞նչ պատասխան տամ»,-ասել է Օզգյուներ Քըլըչերը՝ շեշտելով, որ 2 տարի է, ինչ գերեզմանի հարեւանությամբ գործող հարսանյաց հանդեսների սրահն իր աղբը թափում է գերեզմանի տարածքում եւ դրա դեմը նույնիսկ քաղաքապետարանը չի ակորղանում առնել։

Նա նշել է, որ հարսանյաց հանդեսների սրահի խոհանոցի պատուհանը նայում է գերեզմանոցին եւ խոհանոցի պատուհանից անընդհատ աղբը թափում են միանգամից գերեզմանոցի տարածքի մեջ։ «Երբ քաղաքապետարանին զգուշացնում եմ, գալիս աղբը մաքրում են, սակայն դա հիմնարար լուծում չէ։ Հարսանյաց հանդեսների սրահի տնօրենն էլ ինձ սպառնում է։ Իմ միակ ճարը մնացել էր դիմել մամուլին»,-ասել է Օզգյուներ Քըլըչերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ