News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանում հեռուստահաղորդակցության թվայնացումը ժամանակի ամենամեծ փոփոխություններից է, որի ներդրման համար պետական մեծ միջոցներ են տրամադրվել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 26-ին, թվային հեռարձակման ներդրման գործընթացի վերաբերյալ  կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի  նախարար Գագիկ Բեգլարյանը: Քննարկմանը ներկա էին հեռուստաընկերությունների պատասխանատուներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, մեդիա փորձագետներ, լրագրողներ, ոլորտի մասնագետներ։

Գագիկ Բեգլարյանի խոսքով՝ Հայաստանում հեռուստատեսային թվային հեռարձակման գործընթացի սկիզբը համարվում է 2009 թվականը, երբ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվեց թվային հեռարձակման հայեցակարգը։

Թվայնացման պայմաններում աշխատելու իրավական հիմքերը սահմանվել են 2010 թվականին  ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»  անցումային օրենքով որով 2015 թվականի հուլիսի 1-ը սահմանվել է վերջնաժամկետ՝ իրավահարաբերությունների կարգավորման համար։

Հայաստանում թվային հեռուստահեռարձակման ներդրման տեխնիկական աշխատանքները սկսվել են  2014 թվականի հունվարի 14-ից։ Աշխատանքներն իրականացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունն իր հիմնական գործընկեր՝ շվեդական «ԷՐԻՔՍՈՆ» կազմակերպության հետ։

Թվայնացումը էականորեն կրճատում է հեռահաղորդման վրա ծախսվող էներգիայի քանակը։ Ըստ մասնագիտական որոշ գնահատականների, թվային հեռուստատեսությունը 6 անգամ արդյունավետ է անալոգայինի համեմատ։

Թվայնացման գործընթացը պահանջում է ներդրման զգալի ծախսեր, այդ թվում նաեւ որոշ ծախսեր բնակչության կողմից՝ ապահովելու իրենց հեռուստացույցները թվային ընդունիչներով։

Գագիկ Բեգլարյանը նշեց, որ չնայած լարված ռեժիմին, աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի։

Միջոցառմանը ներկա հեռուստաընկերությունների պատասխանատուները, հասարակական կազմակերպությունների ղեկավարները, մեդիա փորձագետներն  ու լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին նախարարին։

Դրանք առավելապես վերաբերում էին  բնակչության անապահով շերտերի համար թվային հեռարձակման ապահովման, հեռարձակման որակի խնդիրներին, ընդունիչ սարքերի հնարավորություններին եւ այլն։ Նախարարը պատասխանեց բոլոր հարցերին։

Այնուհետեւ «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության տնօրեն Գրիգոր Ամալյանը ներկայացրեց փորձնական թվային ազդանշանի հեռարձակումը։ Միջոցառումը եզրափակվեց կլոր-սեղան քննարկմամբ,  որի ընթացքում  Գրիգոր Ամալյանը  ներկաներին հետաքրքրող մասնագիտական բազմաթիվ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ տվեց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ