News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով դատական նիստին այսօր՝ նոյեմբերի 26-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դերասանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց կրկնակի հանձնաժողովային եւ համալիր դատաավտոտեխնիկական, դատահետքաբանական եւ դատաբժշկական փորձաքննություն նշանակել։

 Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ դատաքննության ժամանակ Վարդան Պետրոսյանը եւ «ՎԱԶ-212124» մեքենայի վարորդ Արթուր Հակոբյանը վթարի բախման վայրի վերաբերյալ տվել են հակասական ցուցմունքներ եւ ավտովթարի վայրը պարզել հնարավոր է միայն փորձաքննություն անցկացնելու միջոցով։

«Ցուցմուքները հակասական են։ Դատաքննության ժամանակ Վարդան Պետրոսյանն ասաց, որ վթարի նախորդող պահին իր ավտոմեքենան ճանապարհի երթեւեկելի մասից կողնակ դուրս չի բերել, «ՎԱԶ-212124» մեքենայի վարորդը հետընթաց մեքենան դուրս է բերել բանուկ մաս։ Արթուր Հակոբյանը եւ մեքենայի ուղեւորներն ասացին, որ Վարդան Պետրոսյանը դուրս է եկել կողնակ եւ բախվել իրենց մեքենային։ Քրեական գործով ոչ շահագրգիռ ականատեսներ, վկաներ չկան, ուստի ճշմարտությունը բացահայտելու համար հարկավոր է փորձաքննություն»,- նշեց Նիկոլայ Բաղդասարյանը։

Ըստ պաշտպանի, կրկնակի փորձաքննություն է հարկավոր անցկացնել, քանի որ փորձագետ Խորեն Զաքարյանը դատարանին հայտնել է, որ փորձագետները չեն պարզել վթարի տեղը, քանի որ իրենց նման հարց առաջադրված չի եղել։

Նիկոլայ Բաղդասարյանի խոսքով՝ դեպքի վայրի լրացուցիչ զննությունն էլ ցույց չի տվել մեքենաների բախման իրական վայրը, քննիչը դեպքի հաջորդ օրը կողնակում թափված ապակու, պլաստմասե բեկորները ֆիքսելով, սխալ է որոշել բախման վայրը. «Դատաքննությամբ հիմնավորվեց, որ այդ  բեկորները  դեպքի օրը թափված են եղել փողոցի բանուկ մասում եւ հրշեջ ծառայության  աշխատակիցները փողոցը ջրով լվանալով այդ բեկորները բանուկ մասից տեղափոխել են կողնակ, որտեղ հաջորդ օրը քննիչը արձանագրել է դրանք»։

Պաշտպանը նշեց, որ գործում առկա դատաավտոտեխնիկական փորձագետի եզարակացությունը կասկածելի է եւ հիմնավոր չէ: Պաշտպանական կողմը նոր դատաավտոտեխնիկական փորձաքննություն է պահանջում, քանի որ անցկացված դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության մեջ գրված է, որ արագությունը պարզելու մեթոդիկա չկա, սակայն PC-crash համակարգչային ծրագրի միջոցով արդեն քսան տարի է, ինչ հնարավորություն է տալիս մոդելավորել վթարի մեխանիզմը եւ որոշել մեքենաների արագությունները։

 Պաշտպան Բաղդասարյանը պահանջեց փորձաքննություն նշանակելու դեպքում, փորձագետին հարցնել, թե արդյոք «ՎԱԶ-212124» մակնիշի մեքենայի բեռնախցիկում տեղադրված գազի բալոնը համապատասխանել է տվյալ մեքենայի համար տեղադրվող գազի բալոնի կանոններին, եւ արդյոք այն կարող էր վթարի հետեւանքների վրա ազդել: 

Դերասանի փաստաբանը խնդրեց, որպեսզի փորձաքննությունը կատարվի Ոստիկանության փորձագիտական վարչությունում, եւ որ փորձագետ ճանաչվի Ռոբեն Հազանին, որը Վերսալի Վերաքննիչ դատարանում արտոնագրված փորձագետ է:

Միջնորդության քննարկումը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենան դեկտեմբերի 2-ին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը,  որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։ Տուժող կողմը փորձում է ապացուցել, որ Վարդան Պետրոսյանը վթարի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ եւ գերազանցել է թույլատրելի արագությունը։ Դերասանը հերքում է այդ վարկածը եւ իրեն հերթին փորձում է ապացուցել, որ տուժող կողմի մեքենան կայանած է եղել ոչ թե ճանապարհի կողնակին, այլ երթեւեկելի գոտում, ունեցել է անսարքություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ