News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում սնանկ կամ անվճարունակ ճանաչված բանկից ավանդները հետ ստանալը կհեշտանա: Այդ պահանջները ներառված են «Ֆիզիկական անձանց բանկային ներդրումների փոխհատուցման երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների օրինագծում, որը ԱԺ է ներկայացրել Կենտրոնական բանկը:

Օրինագիծը նոյեմբերի 25-ին հավանություն է ստացել Հայաստանի ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովում:

Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը, ավանդների վերադարձման համակարգը հիմա էլ կա, բայց պրակտիկայում ավանդի փոխհատուցումը կարող է ձգվել ամիսներ, փողերը կարելի է ստանալ միայն կանխիկ եւ միայն գրավոր հայտարարության հիման վրա:

Օրենքի փոփոխությունը նախատեսում է թույլ տալ էլեկտրոնային ստորագրություն եւ գումարի ոչ կանխիկ ստացում՝ բանկի հաշվեհամարի փոխանցմամբ: Իսկ առավելագույն ժամկետը, որի ընթացքում կարելիէ պահանջել ավանդը, մեկ տարուց կդառնա երեք տարի:

Ելնելով դրանից, 2016-18 թվականներին ֆիզիկական անձանց ավանդների վերադարձման առավելագույն ժամկետ է սահմանվում 20 աշխատանքային օրը, իսկ 2023 թվականին կկրճատվի հասնելով 7 օրվա: Այս տարիներին ԿԲ-ն Ավանդների վերադարձման երաշխավորման հիմնադրամի հետ միասին կատարելագործում է ավանդատուների տվյալների բազան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ