News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ընկերություններից փոքր բաժնետերերի դուրս մղման պրակտիկան անընդունելի է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտարարեց Ազգային Ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կառավարությունը խորհրդարան է ներկայացրել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ, որը ենթադրում է վերացնել բաժնետիրական կապիտալի կոնսոլիդացման սահմանափակումները: Օրենքի գործող խմբագրման համաձայն, ընկերությունը չի կարող կանոնադրական կապիտալը մեծացնել բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման ճանապարհով:

Մինասյանի կարծիքով, նման ազատականացումը կվնասի փոքր բաժնետերերին. առանց նրանց համաձայնության մեծացնելով բաժնետոմսերի անվանական արժեքը՝ վերահսկիչ փաթեթի սեփականատերը կարող է ընկերությունում մասնաբաժինները վերադասավորել իր օգտին եւ դուրս մղել անցանկալի գործընկերներին:

«Ցավոք, Հայաստանում արդեն Սահմանադրական դատարանի նախադեպային որոշում կա, որը պատժամիջոց է սահմանել բաժնետիրական մասնաբաժնի քայքայման նկատմամբ: Բայց մենք կտրականապես դեմ ենք, որպեսզի նման բան սահմանվի օրենքում»,- հայտարարեց Մինասյանը:

Նրա խոսքով, Ֆինանսների նախարարությունն ընդունել է իր պահանջը, եւ օրինագծի քննարկումը շարունակվելու է արդեն առանց այդ դրույթի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ