News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով չի բացառում պատերազմի վերսկսումը, եւ վերջին տարիներին իր գործողություններով հաճախ է խախտում հրադադարի ռեժիմը: Այս մասին ««Դեն TV» առցանց հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ռուսաստանցի քաղաքական գործիչ, ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Նրա խոսքով, մինչ օրս նման լայնամասշտաբ միջադեպ չէր եղել (նկատի ունի ղարաբաղյան ուղղաթիռի խոցումը-խմբ), եւ չէին եղել հայտարարություններ, թե Ադրբեջանը փակում է ԼՂՀ օդային տարածքը, որը փաստացի Ադրբեջանը չի վերահսկում:

«Ես շարունակում եմ հույս ունենալ, որ հակամարտության էսկալացիան չի անցնի այն միջադեպերից, որոնք արդեն տեղի ունեցան: Իհարկե, դա արտառոց միջադեպ էր, այն դուրս է հրադադարի ռեժիմի արդեն սովորական դարձած խախտումների շրջանակից: Վերջին տարիներին Ադրբեջանն ակտիվորեն սադրել է, իսկ Հայաստանն իր հերթին պատասխանել է»,-նշել է Զատուլինը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր կողմ մեղադրում է մյուսին, որ սադրողը հենց դիմացինն է: «Բայց ինձ թվում է, որ ցանկացած մեկի համար, որն առաջնորդվում է հավերժական հռոմեական հարցով՝ «ո՞ւմ է ձեռնտու», հասկանալի է դառնում, որ լարվածությունը հակամարտության գոտում ձեռնտու է առաջին հերթին Ադրբեջանին, քանի որ նա հանդես է գալիս ստատուս քվոն փոխելու օգտին, չի ցանկանում համաձայնել Լեռնային Ղարաբաղի անկախության հետ, եւ ընդհանուր առմամբ, Բաքվի այդ տեսակետը լավ հայտնի է»,-ընդգծել է Զատուլինը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Ադրբեջանի Զինված ուժերը խոցել են ԼՂՀ Զինված ուժերին պատկանող «Մի-24» ռազմական ուղղաթիռը, որն այդ պահին ուսումնավարժական թռիչք էր իրականացնում: Երեք հայ օդաչուների զոհվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ