News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ցանկացած սրացում այսպես թե այնպես Ռուսաստանին ընտրության առջեւ է կանգնեցնում, որը Ռուսաստանը չէր ցանկանա կատարել: Այս մասին «Դեն ՏՎ» վերլուծական առցանց-հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:

Նրա համոզմամբ, ցանկացած սրացում որոշակի հիմք ունի. Ադրբեջանի համար որոշակիորեն կարեւոր է ղարաբաղյան հակամարտությունը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահել, որպեսզի հիշեցնի չլուծված խնդրի մասին: «Հայաստանն ու Արցախը, իրենց հերթին, չեն կարող ստատուս-քվոյի որեւէ խախտում թույլ տալ, եւ դա որոշակի խնդիր է ստեղծում Ռուսաստանի համար: Ռուսաստանը, իհարկե, դաշնակցային պարտավորություններ ունի Հայաստանի հանդեպ, մյուս կողմից՝ Ռուսաստանը նոր բարիդրացիական հարաբերություններ է զարգացնում Ադրբեջանի հետ»,- ընդգծել է Կոնստանտին Զատուլինը:

Նա նաեւ հավելել է, որ հակամարտության գոտում իրավիճակի ցանկացած սրացում այսպես թե այնպես Ռուսաստանին ընտրության առջեւ է կանգնեցնում, որը Ռուսաստանը չէր ցանկանա կատարել: «Ինձ թվում է՝ այդ հակամարտությունում Ռուսաստանի հետաքրքրությունն այս փուլում կայանալու է նրանում, որպեսզի բոլոր ուժերով թույլ չտա իրավիճակի սրացում, ռազմական գործողությունների վերսկսում, երկու կողմերին էլ հասկացնի, որ ես, ահա, ամենիա առաջ ցանկանում եմ ասել ադրբեջանական կողմից, որ լարվածության ռազմավարությունն ի վերջո կարող է շրջվել հենց Ադրբեջանի դեմ»,- հայտարարել է ռուսաստանցի քաղաքական գործիչը:

Նա ընդգծել է, որ այնտեղ տնտեսական հաջողությունները, նավթից եւ գազից ստացվող եկամուտները, այդ եկամուտների բաշխումն Ադրբեջանում կատարվում է այնպես, ինչպես ընդունված է ասիական երկրում. դրանք բաժին չեն հասնում բոլորին եւ յուրաքանչյուրին, այլ հիմնականում տեղ են գտնում իշխանությունների եւ նրանց մտերիմ գործարարների գրպաններում: «Այդ պատճառով Ադրբեջանում սոցիալական լարվածության պայմանները միշտ եղել եւ լինելու են, եւ պետք չէ ռիսկի դիմել հանուն երեւակայական նպատակների եւ ցանկացած այլ բանի, որը կապված է Լեռնային Ղարաբաղի հետ»,- նշել է Կոնստանտին Զատուլինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ