News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ բյուրոյում լարված հարաբերությունները պայմանավորբած են ՀՅԴ Ընդհանուր ժողովում տեղի ունենալիքով եւ Բյուրոյի նոր կազմով։ Կրկին հառնել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին փոխելու խնդիրը, եւ կրկին այդ պաշտոնին հավակնում է ՀՅԴ ԱՄՆ ներկայացուցիչ Վիգեն Հովսեփյանը: Մեր տեղեկություններով, Մարգարյանին սատարում են «հայաստանակենտրոն» ընկերները, իսկ Վիգենին՝ դրսի դաշնակցականները: Այնուհանդերձ, հարաբերությունների լարման ամենակարեւոր «պահը» շատ ավելի նուրբ է. դրսի կառույցները գտնում են, որ իրենք դրսում շատ ավելի կուռ կառույց են, քան Հայաստանում է, եւ որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրերին Դաշնակցությունը պետք է լինի միջոցառումների կազմակերպման առաջին գծում, նույնիսկ՝ պետությունից առաջ, սակայն ներառնված չեն բավարար չափով: Կզիջի՞ Հրանտն այդքան տարիների իր դիրքերն Ընդհանուր ժողովում՝ հարցրինք մեր զրուցակցին: «Կախված է նրանից, թե ով դրսից կընտրվի Ընդհանուր ժողովում, եւ ներկայացուցչական ինչ կազմ կձեւավորվի ընդհանուր առմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ