News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավանդաբար «ներում է շնորհել» Գոհաբանության օրվա տոնական սեղանի համար Սպիտակ տուն բերված երկու հնդկահավերի: Տոնն ԱՄՆ-ում նշվում է նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը:

Արարողությանը ելույթ ունենալով՝ Օբաման հավաքվածների ծիծաղի ներքո խոստովանել է, որ մինչ այժմ «մի փոքր մտահոգ է»՝ ամեն տարի դանակից երկու թռչուն խորհրդանշաբար փրկելու անհրաժետության առթիվ:  «Գիտեմ, որ շատերը կատարվածը համաներում կանվանեն», — սրամտել է Օբաման՝ զուգահեռներ անցկացնելով ԱՄՆ Կոնգրեսը շրջանցելով  իր կատարած վերջին գործողությունների հետ, որոնք ուղղված են միգրացիոն բարեփոխման մեկնարկին, հայտնում է «gazeta.ru»-ն՝ վկայակոչելով  ABC News-ը:

Երկու հնդկահավերին Սպիտակ տուն էր բերել Հնդկահավերի բուծման ազգային  միության ղեկավար Գերի Կուպերը: Հնդկահավերը, որոնց անուններն են Մակ եւ Չիզ,  ծնվել են Օհայո նահանգի ագարակում՝ կես տարի առաջ: Երկու թռչունն էլ կշռում են 21 կգ-ից ավելի: Նրանց մականունները թարգմանվում են  «Մակարոն» եւ «Պանիր», թռչուններին այդպես են անվանել  տեղի տարրական դպրոցի աշակերտները:  Սպիտակ տնից թռչունները մշտական բնակության են ուղարկվել 1918-1922 թթ. Վիրջինիայի նահանգապետի պաշտոնն  զբաղեցրած Դեյվիդ Ուեսթմորլենդի կալվածք:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ