ԱՄՆ-ում երեք տարեկան երեխան պատահաբար կրակել է իր 26-ամյա մորը՝ Քրիստա Ինգլեսին: Ողբերգությունը տեղի է ունեցել ԱՄՆ Օկլահոմա նահանգի Տուլսա քաղաքում: Երեխան հրացանը գտել է բազմոցի տակից, այն լիցքավորված է եղել: Այդ ժամանակ մայրը փոխելիս էր եղել փոքրիկ դստեր տակաշորերը:
Vesti.ru-ն, վկայակոչելով Mirror-ը, հայտնում է, որ 26-ամյա ամերիկուհու մարմինը հայտնաբերել է մարդասպան-երեխայի տատիկը: Ըստ նրա՝ երեխայի վրա արյան հետքեր են եղել: Կինը շտապօգնություն է կանչել, սակայն այն ոչնչով չի կարողացել օգնել Իգլեսին:
Զոհվածի ամուսինը ողբերգության պահին ճանապարհին է եղել. նա բեռնատարի վարորդ է: