News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները վաղը, ամենայն հավանականությամբ, կստանան իրենց մեկ ամսվա աշխատավարձը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրիտի» մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:

Նա նշեց, որ մեկ ամսվա աշխատավարձի ֆոնդը կազմում է մոտ 1 մլն դոլար: Կառավարությունը խոստացել էր մինչեւ տարեվերջ մարել ամբողջ 12-15 ամսվա պարտքը, սակայն առայժմ ոչինչ չեն վճարել նաիրիտցիներին:

Մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ այսօր գործարան է այցելելու Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ով հանդիպելու է աշխատակիցների հետ: Հանդիպմանը «Նաիրիտում» անհամբեր են սպասում, հուսով են, որ նախարարը վատ նորություններով չի գալիս եւ աշխատավարձների պարտք մարելու խոստումը չեն դրժի:

Նշենք, որ «Նաիրտի» աշխատակիցների չվճարված աշխատավարձերը կազմում են 15 մլն դոլար։

Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձը մարվում է պետական էներգետիկ ընկերությունների՝ Երեւան ՋԷԿ-ի եւ Որոտանի ՀԷԿ-ի եկամտի հաշվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Տեղեկատվության ազատ հոսքը, այլոց իրավունքների ճանաչումը և կոռուպցիայի ցածր մակարդակը բարելավվել են ավելի քան 15 տոկոսով
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի...
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
Հացի կամ հացաբուլկեղենի արտադրության, կենցաղային կամ համակարգչային տեխնիկայի խանութի, հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի, մթերային խանութի…
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն...
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
Հակառակ դեպքում յուրաքանչյուր չապահովագրված անձի համար կիրառվելու է տուգանք 300 լարիի չափով...
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29-ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
21 տարի անց հայաստանյան ֆինանսական շուկայում դարձյալ գործում է ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը...
Ամենաշատ