News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Google ընկերությունը ԱՄՆ-ի կառավարության, ավելի ճիշտ՝ Պետդեպի համար է աշխատում: Նման բացահայտում է արված  WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի գրքում, որը լույս կտեսնի դեկտեմբերի 1-ին:

Իսպանական Publico.es-ի տվյալով՝ նման եզրահանգման Ասանժը եկել է  Google-ի նախագահ Էրիկ Շմիդտի եւ տնօրենների խորհրդի անդամ Ջարեդ Քոենի հետ 2011թ. հունիսի հանդիպումից հետո: Անգլիայում կայացած երկարատեւ հանդիպմանը ներկա էին նաեւ ոմն Լիզա Շիլդս եւ Սքոթ Մալքոմսոն, որոնք, ինչպես հետո պարզել էր WikiLeaks-ի հիմնադիրը, Վաշինգտոնի դիվանագիտական էմիսարներն էին:

«Հենց այդ պահին ես գիտակցեցի, որ Էրիկ Շմիդտը գուցե եւ միայն Google-ի էմիսարը չէ: Ինձ այցելեցին մի խումբ անձինք, որոնց քառորդ մասը Google-ի ներկայացուցիչներն էին, երեք քառորդը՝ ԱՄՆ-ի Պետդեպի ներկայացուցիչներ»,- գրում է  Ասանժը:

Ըստ նրա՝ Google-ը ՀԴԲ-ին եւ ԿՀՎ-ին գրեթե անսահմանափակ մուտքի հնարավորություն է ընձեռում իր օգտվողների նամակագրությանը՝ առանց դատախազության կամ դատարանի պահանջի:

 Ըստ ՏԱՍՍ-ի՝ «Թե ինչպես Google-ը գտավ WikiLeaks-ը» իսպաներեն գրքի շնորհանդեսը Մադրիդում կկայանա դեկտեմբերի 3-ին: Միջոցառման ընթացքում նախատեսվում է «կլոր սեղան» եւ համացանցով կապ Ասանժի հետ, որը գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ