News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը եւս երկու ամսով երկարացրել է Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված Անդրանիկ Սողոյանի (Զապ) նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Վահագն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ նիստին Անդրանիկ Սողոյանը չի մասնակցել, դիմում էր ներկայացրել, որ առողջական վիճակը թույլ չի տալիս: Փաստաբանը պատրաստվում է դիմել ՔԿՀ-ին, որպեսզի իր պաշտպանյալը տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց, քանի որ լուրջ առողջական խնդիրներ ունի: Նրանք նաեւ բողոքարկելու են Անդրանիկ Սողոյանի կալանքը երկարացնելու որոշումը Վերաքննիչ դատարանում:

Իսկ թե ինչպես է ստացվել, որ կալանքը երկարացրել են, քանի որ փաստաբանը հայտարարում էր, որ մեր օրենսդրությունը ժամանակավոր կալաքը երկարացնելու հնարավորություն չի տալիս, Վահագն  Մարտիրոսյանն ասյպես պարզաբանեց. «Կալանքի երեք տեսակ կա՝ նախնական, ժամանակավոր եւ հանձնման կալանք, որը ունի երկու ենթատեսակ, մեկը՝ հանձնելու նպատակով ընտրված կալանքը, մյուսը՝ դրսից քրեական գործը ստանալու նպատակով, հենց այդ հանձնման կալանքով էլ քննչական մարմինը մտել է դատարան»,-ասաց փաստաբանը:

Նշենք, որ Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված եւ ձերբակալված Անդրանիկ Սողոյանը՝ օրենքով գող Զապը, որի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում եւ, որը Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից  Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ինեւ2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման,  ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ՝ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել է 30-օրյա ժամկետով եւ տեղափոխվել Նուբարաշեն ՔԿՀ: ՀՀ գլխավոր դատախազությունը հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 475-րդ եւ 479-րդ հոդվածները՝ Ա. Սողոյանի  վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնում առկա փաստաթղթերի փաթեթը նոյեմբերի 2-3-ին ուղարկել է ՀՀ Արդարադատության նախարարություն՝համապատասխան ընթացքը լուծելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Չեխիան ԱՄՆ-ին է արտահանձնում վրացի քրեական հեղինակություն Փոլադ Օմարովին
Բացի այդ, ԱՄՆ-ում Օմարովին կասկածում են այնտեղ բնակվող իրանցի լրագրող…
Ամենաշատ