News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 26-ի երեկոյան Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Լիբանան է մեկնել եւ արդեն տեղակայման վայր է ժամանել հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը:

Հայկական խաղաղապահ ստորաբաժանումն իտալական զորախմբի կազմում մասնակցելու է ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» (ՅՈՒՆԻՖԻԼ) առաքելությանը եւ իրականացնելու է ՄԱԿ-ի զինավանի անվտանգության ապահովում:

Հայկական խաղաղապահ ստորաբաժանման Լիբանան ճանապարհման արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջիովաննի Ռիչուլին:

Հայ խաղաղապահները 2004 թվականից ընդգրկված են միջազգային խաղաղապահ առաքելություններում եւ ներկայումս առաքելություն են իրականացնում եւս երկու երկրում` Աֆղանստանում եւ Կոսովոյում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ