News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացահայտ սպառնացել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին նոր հարձակմամբ, եթե Ուկրաինան չհրաժարվի Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու մտքից, եւ եթե չճանաչի «ԴԺՀ»-ն եւ «ԼԺՀ»-ն, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները:

Նոյեմբերի 26-ին Պորոշենկոն երկար, 1,5 ժամանոց զրույց է ունեցել Պուտինի հետ, որից հետո նախագահը բավականին ճնշված է ներկայացել խմբակցության նիստին, հայտնում է Insider-ը:

«Ռուսաստանի հետ խնդիր ունենք. նրանք մեզ սպառնում են հարձակում գործել եւ պահանջում են ճանաչել անջատողական հանրապետությունները, ինչպես նաեւ հրաժարվել ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ի անդամակցությունից», - հայտնել է նախագահի վարչակազմի անդամներից մեկը:

Insider-ը նաեւ հաղորդում է, որ անցած հինգշաբթի կոալիցիոն համաձայնագրի նախապատրաստման աշխատանքային խմբում Պորոշենկոյի դաշինքը չի ցանկացել ստորագրել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդաակցությունը նախատեսող փաստաթուղթը, սակայն մյուս խմբակցությունների ներկայացուցիչները պնդել են: Մեկ օր անց՝ Մայդանի հասարակական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ, Պորոշենկոն հայտարարել է, որ դժգոհ է այդ որոշումից:

 «Դուք կարծում եք՝ լավ բան եք արել, սակայն իրականում դա շատ վատ է: Շուտով դաշինքը կհայտարարի, որ չի կարող մեզ ընդունել», - ակտիվիստներին հայտարարել է Պորոշենկոն: «Քանի դեռ մենք պատերազմում ենք Արեւելքում, ոչ ոք մեզ ՆԱՏՕ չի ընդունի: Իսկ դա Պուտինին ավելի կզայրացնի», - հայտարարել են Ուկրաինայի նախագահի համախոհները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ