News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը հաստատել է Եվրոպական ներդրումային բանկի հետ 25,5 մլն եվրոյի վարկային համաձայնագիրը: Ծրագիրը ավելի խոշոր՝ 73 մլն եվրոյի նախագծի մի մասն է: Վարկը կտրվի ժամանակացույցի համաձայն՝ մինչեւ 10 փոխանցումներով:

Գումարները կուղղվեն մարզերում խմելու ջրի օպերատորներին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է շուրջօրյա ջրամատակարարում ապահովել «Լոռի-ջրմուղկոյուղու» (ք. Վանաձոր եւ 16 գյուղ) եւ «Շիրակ-ջրմուղկոյուղի» (ք. Գյումրի եւ 14 գյուղ) սպասարկած տարածքներում, «Շիրակ-ջրմուղկոյուղու» գոտու այլ բնակավայրերում էլ՝ ավելացնել ջրամատակարարման ժամերը  (այսօր օրական 4 – 6 ժամ է):

Արմավիրի մարզում ( «Նոր Ակունք») նախատեսվում է մոտ 10 կմ ջրատար խողովակներ վերանորոգել, նաեւ կեղտաջրերի զտման կայան հիմնել, վերականգնել կոյուղատար ցանցը:

«Հայջրմուղկոյուղու» սպասարկած 6 քաղաքներում եւ 37 գյուղերում եւս նախատեսվում է վերականգնել ցանցի խնդրահարույց հատվածները:  Ծրագրի համաֆինանսավորող կլինեն գերմանական KfW բանկը եւ Եվրոպական հարեւանության ներդրումային ծրագիրը (EU NIF), ինչպես նաեւ ՀՀ կառավարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Սաուդյան Արաբիա՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի...
Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 22-ին, կազմել է...
Ֆինանսների նախարարություն. Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի գնահատման գործընթաց
ՀՀ վարչապետի 2022 թվականի ապրիլի 28-ի համապատասխան որոշման համաձայն․․․
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Ամենաշատ