News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանի՝  Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը բարձրացնելու առաջարկը դեռ չենք ստացել, բայց գաղափարը ընդունելի է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀՇ անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:

Նա նշեց, որ գաղափարը իր համար՝ որպես ընդդիմադիր գործիչ, հասկանալի եւ ընդունել է. նա պատրաստ է պաշտպանել այն եւ վստահ է, որ կուսակցությունն էլ դրական գնահատական կտա:

Ալեքսանդր Արզումանյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը իր այս նախաձեռնության այլ խնդիր է հետապնդում, նա ցանկանում է հստակեցնել, թե ի վերջո՝ ով է ընդդիմությունը: «Ինքը ասում է, որ, ժողովուրդ, դուք խոսում եք իշխանափոխության մասին, ասում եք՝ արտահերթ ընտրություններ, ճանապարհ ցույց չեք տալիս, ահա, առաջարկում եմ ճանապարհ, ստորագրություններից պարզ կլինի»,-ասաց նա:

Պատգամավորը նաեւ նշեց, որ ՀԱԿ-ը եւ ԲՀԿ-ն միասին կարող են 44 ստորագրություն հավաքել, եւ Նիկոլ Փաշինյանը նրանց ծառայություն է մատուցում՝ ասելով, որ ձեզ տալիս եմ հնարավորություն: «Գուցե սա լյուստրացիայի գործընթաց է ընդդիմության դաշտում, աշունը ավարտին է մոտենում, Փաշինյանը ձգտում է թեժացնել, խոստացված թեժացումը մտցնել դաշտ եւ այստեղ կարեւոր է չիշխանություն կոչված կոմբլոմեռատի դիրքորոշումը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին նախագիծ ներկայացնել: Այդ նպատակով նա դիմելու է ոչ իշխանական ուժերին անհրաժեշտ 44 ստորագրությունները հավաքելու եւ այս հարցը արտահերթ կարգով խորհրդարանի լիագումար նիստում քննարկելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ