News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չեխիան չի հանձնելու Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված եւ կալանավորված Անդրանիկ Սողոյանի վերաբերյալ գործի նյութերը: NEWS.am-ի Արդարադատության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ Հայաստանը նախաձեռնություն է ցուցաբերել եւ խնդրել Անդրանիկ Սողոյանի վերաբերյալ գործի նյութերը, որպեսզի իր քաղաքացուն դատի այստեղ:

Չեխիայի արդարադատության փոխնախարարն էլ իր հայաստանյան գործընկերոջը հայտնել է, որ շնորհակալ են, որ Հայաստանը նախաձեռնություն է ցուցաբերել իր քաղաքացուն ենթադրյալ հանցագործության համար իր երկրում դատելու, բայց միեւնույն ժամանակ, փոխանցել են, որ քրեական վարույթը փոխանցելու հարցի նախաձեռնողն ու որոշողը Գերագույն դատարանն է: Ըստ այդմ՝ երբ Գերագույն դատարանի որոշի քրեական գործի նյութերը փոխանցել, այդ ժամանակ բանակցություններ եւ մասնագիտական քննարկումներ կտանեն: Չեխիայի արդարադատության փոխնախարարը հայտնել է նաեւ, որ կփոխանցի հայկական կողմի ցանկությունը դատարանին:

Ի դեպ, NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին նաեւ, որ Չեխիայի 100-ամյա անկախության ընթացքում չի եղել դեպք, երբ որեւէ պետության քրեական վարույթ փոխանցած կլինեն: Խոսքը Եվրամիության անդամ չհանդիսացող պետությունների մասին է, իսկ ԵՄ անդամներին Չեխիան եւ վարույթ է փոխանցում, եւ ստանում:

Նշենք, որ Երեւանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված եւ ձերբակալված Անդրանիկ Սողոյանը՝ օրենքով գող Զապը, որի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում եւ, որը Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից  Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ինեւ2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Չեխիայում Անդրանիկ Սողոյանի նկատմամբ դեռեւս օրինական ուժի մեջ մտած դատավաճիռ չկա: Բանն այն է, որ դատական երեք ատյանով նա արդարացվել է, մեկով փոփոխվել է որոշումը, ընտրվել է ազատազրկում, ինչն էլ այժմ Չեխիայի փաստաբանները բողոքարկել են: Իսկ այս հարցով դատական նիստը Չեխիայում նախատեսված է հունվար ամսին: Հայաստռանում Անդրանիկ Սողոյանին հայտնաբերելուց հետո նրա նկատմամբ ընտրվել էր 30-օրյա ժամանակավոր կալանավորում, այնուհետեւ այն երկարացվել է եւս երկու ամսով: Անդրանիկ Սողոյանի վերաբերյալ նյութերը դատախազությունը փոխանցել է Արդարադատության նախարարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ