News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ատամների էմալի անալիզի միջոցով գիտնականները բացահայտել են Լեհաստանի հյուսիս-արեւմտյան տարածքում անսովոր կերպով (պարանոցի վրա մուրճ եւ կոկորդին քարեր) թաղված «վամպիրների» ծագումը: Պարզվում է դրանք տեղացի բնակչներն են, համաճարակների առաջին զոհերը, որոնց տարօրինակ մահը կասկածներ է հարուցել հարեւանների շրջանում:

Դրավսկո գյուղական գերեզմանոցում գիտնականները հարյուրավոր սովորական գերեզմանների կողքին գտել են 6 արտասովոր գերեզմաններ (պարանոցին մուրճ եւ կոկորդի վրա խոշոր քարեր):

Հետազոտության հեղինակները ենթադրում են, որ մարդկանց թաղել են ինչպես վամպիրների (նախազգուշական հատուկ միջոնցեր ձեռնարկելով) համաճարակների պատճառով, որոնք 17-րդ դարում այնքան տարածված էին Արեւելյան Եվրոպայում. լեհերը զգուշանում էին, որ ինֆեկցիոն հիվանդության առաջին զոհերը մեռյալների աշխարհից կարող են վերադառնալ վամպիրի տեսքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ