News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արդեն իսկ հասունացել է Հայոց խաղաղապահ ներկայությունը Մերձավոր Արեւելքում ապահովելու ժամանակը եւ դա նպատակահարմար է անել իտալական զորախմբի կազմում: Այս մասին, նոյեմբերի 26-ին, Լիբանան մեկնող հայ խաղաղապահներին ճանապարհելիս իր խոսում նշել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նա մասնավորապես, ասվել է.

«Ահա եւ եկավ այն պատասխանատու պահը, որին բոլորս սպասել ենք գրեթե երկու տարի: ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող  «Լիբանանում Միացյալ Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժեր» կամ «ՅՈՒՆԻՖԻԼ» առաքելությանը հայ խաղաղապահ ստորաբաժանման մասնակցության հարցը առաջին անգամ քննարկեցինք 2012թ. հոկտեմբերին Իտալիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ: Երկուստեք եկանք այն եզրակացության, որ արդեն իսկ հասունացել է Հայոց խաղաղապահ ներկայությունը Մերձավոր Արեւելքում ապահովելու ժամանակը եւ դա նպատակահարմար է անել իտալական զորախմբի կազմում:

Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո, երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ անմիջապես սկսվեց ՅՈՒՆԻՖԻԼՈՒՄ-ում հայկական ստորաբաժանման տեղակայման իրավապայմանագրային դաշտն ապահովելուն, վարչական ու նյութատեխնիկական հարցերը կարգավորելուն ուղղված աշխատանքային գործընթաց: Ինչպես արդեն ասեցի, այս ամենի համար պահանջվեց գրեթե երկու տարվա մանրակրկիտ ու հոգնատանջ աշխատանք, եւ ահա ամեն ինչ պատրաստ է, դու մեկնում եք Լիբանան…

Հենց սկզբից պետք է ասեմ, որ չեք գնում խաղաղապահության ոլորտի` Կոսովոյում, Իրաքում եւ Աֆղանստանում կուտակած ձեր գիտելիքների եւ հմտությունների համար պարծենալու նպատակով: Իհարկե, միջազգային առաքելության կազմում ձեր օտարերկրացի եղբայրների ու քույրերի հետ համատեղ ծառայելիս ոչ միայն կսովորեք իրենց փորձից, այլեւ համոզված եմ, ինքներդ էլ շատ լավ որակներ կունենաք ցուցադրելու:

Այնուհանդերձ, Լիբանան առաջին հերթին գնում եք միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը ձեր նպաստը բերելու համար, եւ դա անելու եք անկայունության կողմից կես դարից ավել ծվատվող մի երկրում, որտեղ ժամանակին խաղաղ համակեցությամբ արարում էին տարբեր կրոնական պատկանելություն ունեցող մի շարք ժողովուրդներ: Այսօր էլ, Միջերկրական ծովի ափին սփռված այդ երկրում ապրում են տասնյակ հազարավոր մեր հայրենակիցները` ցեղասպանությունից փրկված հայերի սերունդները:

Լիբանան գնալու համար կա եւս մեկ կարեւոր պատճառ: Լիբանանը ոչ Կոսովո է, եւ ոչ էլ Աֆղանստան: Լիբանանը Հայաստանի արտաքին անվտանգության շահերի տիրույթում գտնվող Մերձավոր Արեւելք է: Ուստի իմացեք, որ ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում ձեր ծառայությամբ նպաստում եք նաեւ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովմանը:

Ես կաշխատեմ հնարավորինս շուտ անձամբ այցելել ձեզ, տեղում ծանաթանալու համար ծառայության պայմաններին եւ առկա խնդիրներին, եթե լինեն այդպիսիք: Սակայն համոզված եմ, որ արագ ինտեգրվելու եք միջազգային առաքելության ձեր ծառայակիցների շարքերում, վայելելու եք իտալական հրամանատարության հարգանքը եւ նվաճելու եք տեղի բնակչության սերն ու վստահությունը: Մաղթում եմ ձեզ բարի ճանապարհ տղաներ, անվտանգ ծառայություն, քաջ առողջություն եւ հոգու ամրություն` Հայոց զինուժի պատիվը օտար, բայց այդքան հարազատ, հեռու բայց նաեւ մոտիկ ափերում բարձր պահելու համար»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել ր, որ նոյեմբերի 26-ի երեկոյան Իտալիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Լիբանան է մեկնել եւ արդեն տեղակայման վայր է ժամանել հայ խաղաղապահների 32 հոգանոց ստորաբաժանումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ