News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Շուրջ մեկ ամիս է, «Շիրակ Կենտրոնը» «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» ծրագրի շրջանակում, վառելափայտ է բաժանում Գյումրիի տնակային ավանների սոցիալապես անապահով ընտանիքներին:

Այս առնչությամբ կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Յուրաքանչյուր օր, 5-ից 7 խորհանարդ մետր (մ³) վառելափայտը, պարկերով բաժանում ենք վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին: Այս պահին, ձմռան վառելիքի սուղ կարիք ունեցող եւ ցուցակագրված  ավելի քան 1500 ընտանիքներից կարողացել ենք արդեն 150 ընտանիքների տրամադրել մեկից մեկուկես ամիս բավականացնող քանակությամբ վառելափայտ:

Ուզում ենք նաեւ մեր դիտարկումները ներկայացնել տնակային ավաններից: Մեզ՝ «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներիս, թվում էր, թե վաղուց կորցրել ենք ծայրահեղ աղքատության ճիրաններում տառափող մարդկանց ու երեխաների վիճակից զարմանալու ընդունակությունները: Սակայն այս օրերին վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին վառելափայտի բաժանման ակցիայի ընթացքում մեր տեսածը հաստատ երկար է մնալու մեր հիշողություններում: Տասնյակ՝ քաղցի ու այլ զրկանքների դեմ անզորությունից թեւաթափ ու ճնշված մարդկանց դեմքերը մոռանալ, առավել եւս այդ ամենը խոսքերով նկարագրելը, պարզապես անհնար է: Ամեն քայլափոխի ականատես ենք լինում, թե ինչպես խարխուլ տնակներում,  բնակվողները, այդ թվում զոհված զինվորի մայրը, հաշմանդամ որդուն միայնակ խնամող ծեր կինը, մանկուց հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները՝ տաքանալու նպատակով վառարաններն են նետում պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր, կոշիկներ եւ անվադողեր: Իսկ  ծխնելույզներից թափվող ծխից  պարզապես շնչահեղձ ես լինում»:

Տպել
Ամենաշատ