News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բաց երկնքի քաղաքականության հետեւանքով Հայաստանը կորցրեց իր ավիացիան: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ բաց երկնքի քաղաքականությունը պահանջում է համաչափություն. դրա շուրջ մի քանի երկրներ են պայմանավորվածություն ձեռք բերում: Օրինակ, Եվրամիությունը բաց երկնքի քաղաքականություն իրականացնում է  10 տարվա ընթացքում: «Վրաստանը այդ ուղիով էր ընթանում 5 տարվա ընթացքում, փուլ առ փուլ, այլ ոչ թե միանգամից: Եթե հայտարարում ես բաց երկնքի քաղաքականության մասին, ապա պետք է բանակցություններ վարես գոնե մի քանի երկրների հետ», -  նշեց ՔԱՊՎ-ի նախկին պետը:

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը եւ Ղազախստանը պետք է բաց երկնքի քաղաքականություն իրականացնեն միմյանց նկատմամբ: «Սակայն Ռուսաստանը երբեք  դա մեզ թույլ չի տա, հատկապես Արեւմուտքի պատժամիջոցների պայմաններում: Սա արդեն ստրկություն է. առավել հզոր Արեւմուտքը  Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոց է կիրառում, իսկ վերջինս մեր նկատմամբ, եւ ամեն ինչ խլում է մեզնից», - ընդգծեց Պետրոսյանը՝ հավելելով, որ իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանին ամենամոտը Ռուսաստանն էր, իսկ վերջինս «օգտվեց այդ քաղաքականությունից»:

Միաժամանակ, նախկին պաշտոնյան չհստակեցրեց՝ ինչպիսի դեր ունի Ռուսաստանը «Հայկական ավիաուղիներ» պետական ընկերության, իսկ վերջերս նաեւ մասնավոր ընկերության «Արմավիայի» սնանկացման, ինչի արդյունքում երկիրը կորցրեց սեփական ավիացիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ