News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դոլարի փոխարժեքի այս տատանումը միայն տնտեսական գործոնների արդյունք չէ, սա հստակ քաղաքականության արդյունք է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ կանխատեսելով, որ դոլարը կայունանալու է:

Տնտեսագետ պատգամավորն ասաց, որ ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները Հայաստանի վրա եւս ազդելու են, արդեն նկատելի է, որ մեր արտահանման ծավալները նվազել են, ներկրողները չեն կարող վնասը կոմպենսացնել, հետեւաբար՝ անպայման տեղի է ունենալու գնաճ: Որպես խնդրի լուծում՝ պատգամավորն առաջարկում է ավելացնել մարդկանց եկամուտները:

Ի դեպ, պատգամավորը տեղեկացրեց, որ առաջիկայում կազմակերպելու են տնտեսական համաժողով, որտեղ կքննարկեն առաջիկա անելիքները: Միքայել Մելքումյանի կարծիքով՝ ՀՀ նորանկախ պետության 23 տարիների ընթացքում ձեւավորվել է խոշոր եւ փոքր, միջին ձեռնարկությունների տնտեսության կառուցվածք համակարգ, պետք է այդ էջը պատվով փակել եւ նոր որակի տնտեսական քաղաքականություն վարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ