News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՌԴ Պետդումայում առաջարկում են արտասահմանյան գործակալների ցանկից բացի արտասահմանյան կազմակերպությունների ցանկ կազմել, որոնց գործունեությունն անցանկալի է Ռուսաստանի համար:

Պատգամավորներ Ալեքսանդր Տարնավսկիի եւ Անտոն Իշչենկոյի մշակած օրինագծի համաձայն՝ անցանկալի կազմակերպությունների ցանկը կկազմի գլխավոր դատախազությունը՝ ԱԳՆ-ի եւ արդարադատության հետ համատեղ: Նման կազմակերպությունների ներկայացուցիչները վարչական պատասխանատվության կենթարկվեն (10 - 100 հազ. ռուբլի տուգանք), իսկ կրկնակի իրավախախտման դեպքում՝ քրեական պատասխանատվության (300–500  հազ. ռուբլի տուգանք կամ 2 -8 տարվա ազատազրկում):

«Իզվեստիան» գրում է, որ Գերագույն դատարանն ու կառավարությունը որոշ վերապահումներով համամիտ են խորհրդարանականների հետ:

Ըստ օրինագծի հեղինակների՝ առաջարկվող քայլերը թույլ կտան բարձրացնել պետության անվտանգության համար սպառնալիք ներկայացնող կառույցների, լարվածության օջախների գոյացման դեմ պայքարի արդյունավետությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ