News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վազգեն Խաչիկյանի եւ սոցիալական ծառայության 12 աշխատակիցների գործով ամբաստանյալ Սամվել Էլբակյանը որեւէ կերպ տեղեկացված չի եղել հափշտակության մասին: Այս մասին այսօր` նոյեմբերի 27-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում իր պաշտպանական ճառում հայտարարարեց ամբաստանյալի փաստաբան Գեղամ Հակոբյանը:

«Սամվել Էլբակյանը չի իմացել, որ Վազգեն Խաչիկյանը պատրաստվում է հափշտակություն կատարել: Նա ինքն է խաբվել, ինքն է սեփական նախաձեռնությամբ պատռել գումարների դուրսգրման համար ցուցակները, ինչպես նաեւ ինքն է անձամբ դիմել քննիչներին: Գործում առկա բոլոր ապացույցներով հաստատվում է, որ Սամվել Էլբակյանը կատարել է միայն իր վերադասի պահանջը: Իմ պաշտպանյալն  անձամբ գումար չի ստացել, անձամբ գումար չի փոխանցել: Այդ գումարից որեւէ լումա իրեն չի հասել»,- ասաց փաստաբանը:

Գեղամ Հակոբյանի խոսքով` իր ասածն ապացուցում է ծառայության պետի եւ իր պաշտպանյալի միջեւ կայացած առերեսումը:

«Իսկ մեղադրող կողմն էլ ակնհայտ անհիմն համարվող մեղադրանքը ճանաչել է հաստատված եւ պահանջում է 5 տարվա ազատազրկում: Հույս ունեմ, որ դատարանը չի առաջնորդվի սրանով եւ արդարացի վճիռ կկայացնի: Ինքս խնդրում եմ հաշվի առնել իմ պաշտպանյալի առողջական վիճակն ու տարիքը եւ նշանակել մեղմ պատիժ, որը կիրառել պայմանական»,- ավելացրեց փաստաբանը` նշելով, որ Սամվել Էլբակյանը փոխհատուցել է պետությանը հասցրած վնասը` 2 մլն 600 հազար դրամ:

Նշենք, որ այսօր պաշտպանական ճառերով հանդես են գալիս ամբաստանյալների փաստաբանները:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 267.266.000 ՀՀ դրամ գումար։ Դատախազը Վազգեն Խաչիկյանի համար պահանջել է 13 տարվա ազատազրկում, իսկ ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանին պահանջել է ազատազրկել 6 տարի, 2 ամիս ժամկետով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ