News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեր կողմից ներկայացված 12 կետերը չենք տարանջատում իրարից, կան 4-5 կետեր, որոնց իրականացումը ժամանակ, ռեսուրս չի պահանջում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ հավելելով, որ այդ 12 կետերին հաջորդելու է ուրիշ 12 կետ:

Նա վստահ է, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին այլընտրանք չկա:

Իսկ ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հակադարձում է՝ նշելով, որ քաղաքագիտությունը հստակ սահմանել է համամասնականի եւ մեծամասնականի առավելություններն ու թերությունները: Նա նշեց, որ ժողովրդի, երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար պետք է համագործակցեն, քննարկումներ անեն եւ իշխանությունները պատրաստ են դրան:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը բարձրացնելու նախաձեռնությանը միանալուն, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց հետեւյալը. «Պատկերացրեք դուք շենք եք կառուցում, ունեք ծրագիր, ճարտարապետները, դիզայները հավաքվել են, ձեր ծրագիրը իրականացնում են,  հանկարծ առաջարկում են նոր փոփոխություն կատարել կառուցվածքի մեջ: Մենք վստահ ենք, որ կառուցողական ենք, մենք չենք գնում ընդդեմի, մենք գնում ենք հանունի: Մենք ի˚նչ անենք, մեր ծրագիրը փոխե˚նք ընթացքից»,-ասաց պատգամավորը՝ վստահեցնելով, որ իրենք հստակ, կառուցողական գնում ենք իրենց ծրագրով, կարող են լինել որակական շեղումներ, բայց ոչ արմատական:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Ամենաշատ