News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոցում» հայտնաբերվել է հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պակասորդ եւ ոչ հոգեմետ դեղորայքի ավելցուկ:

Այս առթիվ ՀՔԾ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է.

«ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կատարված ստուգումների արդյունքում կազմված տեղեկանքի առթիվ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հիշյալ ՔԿ հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, որոնց վրա դրված է եղել հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պահպանման, բաց թողնման եւ հաշվառման պարտականությունը, թույլ են տվել խախտումներ:

Ստուգման արդյունքներով հայտնաբերվել է հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պակասորդ եւ ոչ հոգեմետ դեղորայքի ավելցուկ:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Ամենաշատ