News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Աֆրիկյանների շենքի ճակատագրին առաջիկայում արժանանալու է նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության նախկին շենքը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց նկարիչ Վարդան Գաբրիելյանը՝ նշելով, որ այն կազմակերպությունը, որը գնել է Աֆրիկյանների շենքը եւ պատրաստվում է նոր շինություն կառուցել, պատրաստվում է քանդել նաեւ ԱԻՆ նախկին շենքը:

«Առաջվա Արտակարգի իրավիճակների նախարարության շենքը գտնվում է Աֆրիկյանների հարեւանությամբ, այն  գերազանց վիճակում է, անմարդաբնակ,  պետության ուշադրության ներքո է գտնվում: Քանդողները սպասում են՝ Աֆրիկյանները մարսեն,  հետո քանդեն ԱԻՆ-ի նախկին շենքը եւ նոր իրենց կառույցը կսարքեն»,- ասաց նկարիչ Վարդան Գաբրիելյանը:

«Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Գրիգոր Ղազարյանը նշեց, որ Աֆրիկյանների շենքի անվնաս տեղափոխման խոստումը կատարելու ուղղությամբ որեւէ քայլ առայժմ չեն նկատել։

«Մենք ուշիուշով հետեւել ենք Աֆրիկյանների գործընթացին սկզբից մինչեւ այսօր եւ որեւիցե դրական տեղաշարժ քանդող կողմի, ինչպես իրենք են անվանում՝ ապամոնտաժող կողմի ասածներում չենք տեսել: Այսինքն, այն որ պետք է արդեն նախանշվի այն վայրը, որտեղ այդ շենքը պետք է վերակառուցվի, շինարարական աշխատանքներ սկսվեն, մենք չենք տեսնում»,- ասաց Գրիգոր Ղազարյանը:

Տպել
Ամենաշատ