Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9-ը:
Բացահայտվել է խարդախության՝ 6, խուլիգանության՝ 1, գողության, յուրացման եւ ապօրինի ծառահատման 2-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 5, մարմնական վնասվածք հասցնելու եւ ապօրինի ծառահատման 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: