News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մինսկում, նոյեմբերի 26-ին կայացան հայ-բելառուսական միջգերատեսչական խորհրդատվություններ` Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի եւ Բելառուսի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնեւիչի մասնակցությամբ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվեցին հայ-բելառուսական հարաբերությունների ներկա վիճակին եւ հետագա զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ առեւտրատնտեսական համագործակցության եւ միջտարածաշրջանային կապերի ընդլայնման հեռանկարները:

Պատշաճ ուշադրություն դարձվեց ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի սպասվող անդամակցությունը:

Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաեւ միջազգային օրակարգի հիմնական հարցերի շուրջ:

Կողմերն ընդգծեցին հումանիտար ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքների պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման ընթացքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ