News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վազգեն Խաչիկյանի եւ սոցիալական ծառայության 12 աշխատակիցների գործով ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի փաստաբան Արա Զաքարյանը կարծում է, որ դատաքննությունն ընթացել է կոպիտ խախտումներով: Այսօր` նոյեմբերի 27-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, պաշտպանական ճառը ներկայացնելիս, Արա Զաքարյանը հայտնեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը փոխել են` պաշտպանական կողմի իրավունքները խախտելով:

«Բացի դրանից` Ձեր նախագահությամբ 120 մարդ չեն հարցաքննվել, նրանց ցուցմունքները չեն կարող Ձեր կողմից ապացույց համարվել: Հետեւապես առանց այս անձանց ցուցմունքների` 70 մլն հափշտակության մասին տեղեկատվությունը մնում է ընդամենը կասկած: Չմոռանանք նաեւ, որ կան մարդիկ, ովքեր այդպես էլ չհարցաքննվեցին, քանի որ դատարան չներկայացան. պաշտպանական կողմը զրկված է եղել նրանց հարցեր տալու հնարավորությունից»,- ասաց փաստաբանը:

Արա Զաքարյանն անթույլատրելի է համարում նաեւ իր պաշտպանյալի տված նախաքննական ցուցմունքները` որպես ապացույց ընդունելը, հատկապես որ դատաքննության ընթացքում չի ապացուցվել, որ Հովհաննես Գրիգորյանը կեղծիք է կատարել, կամ որեւէ մեկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել:

«Եթե այնուամենայնիվ մեղավոր ճանաչեք իմ պաշտպանյալին ապա պետք է կիրառել Քրեական օրենսգրքի 64-րդ եւ 70-րդ հոդվածը եւ ազատել պատիժը կրելուց»,- ավելացրեց նա:

Նշենք, որ այսօր պաշտպանական ճառերով հանդես են գալիս ամբաստանյալների փաստաբանները:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 267.266.000 ՀՀ դրամ գումար։ Դատախազը Վազգեն Խաչիկյանի համար պահանջել է 13 տարվա ազատազրկում, իսկ ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանին ազատազրկել 6 տարի, 2 ամիս ժամկետով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Ամենաշատ