News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանատունը ներողություն է խնդրում Լեռնային Ղարաբաղում ուկրաինացի լրագրողի պատրաստած թողարկման համար: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ խոսքը «1+1» հեռուստաալիքով  «15 հանրապետություններ» ծրագրի հաղորդավար Դմիտրի Վոլկովի նյութի մասին է: Լեռնային Ղարաբաղի մասին թողարկումը հիստերիա էր բարձրացրել Բաքվում:  Ադրբեջանի ԱԳՆ-ն եւ Կիեւում այդ երկրի դեսպանատունը շտապել են բողոքի նոտա ուղարկել Ուկրաինային:

Ուկրաինայի դեսպանատան պատասխանը հրապարակել է Minval.az կայքը: «Պաշտոնական Կիեւը միշտ էլ աջակցել եւ աջակցելու է ԱՀ-ի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Այս հարցում այլ դիրքորոշում լինել չի կարող: Տվյալ տեսանյութը առանձին լրագրողների անձնական տեսակետն է: Նկարահանող խումբն իր գործողություններով ոչ միայն խախտել է Ադրբեջանի օրենսդրությունը, այլեւ ոտնահարել Ուկրաինայի ԱԳՆ կոչերը, որն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել Լեռնային Ղարաբաղ եւ Ադրբեջանին հարակից 7 շրջաններ՝ առանց պաշտոնական Բաքվի թույլտվության:

Հիշեցնենք, որ նկարահանող խումբը Հայաստանի տարածքում էր գտնվել, այլ ոչ թե Ադրբեջանի, եւ այդ երկրի օրեսդրությունը խախտելու մասին խոսք չի կարող լինել: Այնուամենայնիվ,  նույնիսկ  վերահսկողություն չունենալով հայաբնակ Ղարաբաղի նկատմամբ, Ադրբեջանը փորձում է  ուժերի ներածին չափով խանգարել տարածաշրջանի զարգացման վերաբերյալ ճշմարտության տարածմանը: Առանձնակի տհաճ այցելուներին Ադրբեջանի ԱԳՆ-ն  ընդգրկում է «սեւ ցուցակում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ