News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարության որոշումների նախագծերի շուրջ նկատողությունները նորմալ աշխատանքային գործընթաց են: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողներին հայտարարեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ ի պատասխան նախկին նախարար, ներկայումս խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հարցին: Նիստի ընթացքում Թովմասյանը նկատեց, որ խորհրդարանին ուղարկման ենթական օրինագծերից մեկի մոտ բացակայում են ուղեկցող փաստաթղթերը:

Հարցին՝ արդյոք արժե՞ր, որ Թովմասյանը դա հայտարարեր հրապարակայնորեն, Մանուկյանը պատասխանեց. «Ես հասկանում եմ հարցերի պրովոկացիոն բնույթը, սակայն այստեղ բացարձակապես ոչինչ մի փնտրեք»: Ւ պատասխան հարցին, թե ինչպես նա գնահատում նախարարության քրեակատարողական վարչության ղեկավարի գործունեությունը, նախարարը նշեց, որ Օսիկյանը՝ որպես երիտասարդ եւ էներգիայով լի իրավաբան, շատ է օգնում համակարգին: «Կարծում եմ, որ մեր եւ նրա ջանքերի միավորումը բավականին լավ արդյունքներ կտա», - եզրափակեց Մանուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ