News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


67-ամյա թոշակառու, «Արմենիա» ԲԿ-ում 34 տարի բուժքույր աշխատած Նինել Իվանյանը երկուշաբթի օրվանից նստացույց է անելու Ոստիկանության Մաշտոցի բաժնի մոտ՝ պահանջելով բերման ենթարկել «Արմենիա» ԲԿ-ի տնօրեն Գրիգոր Գրիգորյանին եւ մի քանի աշխատակցի, եւ իր հետ առերեսում անցկացնել։  67-ամյա թոշակառուն «Արմենիա» ԲԿ-ից պահանջում է բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցում:

«2005թ. ինձ աշխատանքից հանել են, որովհետեւ ես նրանցից իմ աշխատավարձն եմ  պահանջել: Տվել եմ դատարան, որպեսզի վերականգեն աշխատանքս, պարապուրդի գումարն էլ ստանամ, բայց ոչ մի արդյունքի չեմ հասել: Դատական նիստ չեն արել, առանց ինձ վճիռներ, որոշումներ են կայացրել ու հայցս մերժել են: Պահանջում եմ բերման ենթարկեն տնօրենին, հիվանդանոցի արհմիության նախագահ Սերգեյ Ջանոյանին, Վերակենդանացման բաժնի վարիչ Սուրեն Մակարյանին եւ իրավաբան Գոհար Եսոյանին: Թող առերեսում անեն, հլը տեսնեն՝ ինչ են ուզում ինձանից: Գործից ինձ հանել են ապօրինաբար, հետո վարկաբեկում են, ասում, որ հոգեկան հիվանդ եմ: Հետո աշխատողներին արգելում ա, որ իմ հետ խոսեն»,- NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ նոյեմբերի 27-ին, պատմեց Նինել Իվանյանը, որը գնացել էր կառավարություն՝ իր բողոքը հայտնելու:

Նինել Իվանյանի պահանջներից մեկը այն է , որ բժշկական կենտրոնի տնօրենն ուղղի իր աշխատանքային գրքույկում կատարած գրառումը:

«Աշխատանքային գրքույկս, որ շան նման հարամել ա, թող ուղղի: Գրել ա անվստահություն եւ լուծարում: Ես իրանց նման ոչ գող եմ, ոչ անբարոյական եմ, ոչ էլ մարդ եմ սպանել»,- ասաց թոշակառուն:

Տպել
Ամենաշատ